Սիրիայի ԶՈւ-ն լայնածավալ հարձակում է սկսել ԻՊ ուժերի դեմ` առաջ անցնելով Համայի շրջանում 8 հոկտեմբերի 2015 - 12:12 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի զինված ուժերը լայնածավալ հարձակում են սկսել ահաբեկչական խմբավորումների դիրքերի ուղղությամբ` ազատագրելու համար Սիրիայի շրջաններն ու բնակավայրերը: Այս մասին հայտարարել է Սիրիայի Գլխավոր շտաբի պետ Ալի Աբդուլլահ Այուբը: «Սիրիայի զինված ուժերը լայնածավալ հարձակում են սկսել նպատակ ունենալով ոչնչացնել ահաբեկչական խմբավորումներն ու ազատագրել մի շարք շրջաններ և բնակավայրեր, որոնք տուժել են ահաբեկչությունից և հանցագործություններից»,-ասել է նա լրագրողներին: Սիրիական կառավարական զորքերին հաջողվել է 70 կմ առաջ անցնել Համայի շրջանում` ազատագրելով Մահարկաբա և Ատշան բնակավայրերը: Կառավարական զորքերը գրավել են Սակիկ և Էլ Հավիր բարձունքները, հայտնում է ՏԱՍՍ-ը «Ալ Մանար» հեռուստաալիքի վրա հղումով: «Սիրիայի զինված ուժերը մի քանի տարի է, ինչ պահպանում են նախաձեռնությունը, մարդկային ռեսուրսներ էին հավաքում: Կարևորագույն գրոհային կազմավորումներից է Չորրորդ գրոհային կորպուսը»,-հավելել է Գլխավոր շտաբի պետը: Մեծ Բրիտանիայում գործող Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական կազմակերպությունն իր հերթին հայտարարել է, որ սիրիական ցամաքային ուժերը աշխարհազորայինների հետ համատեղ և ռուսական ավիացիայի աջակցությամբ նոր հարձակում են սկսել ահաբեկիչների դեմ Սահլ էլ Գաբ հովիտում` Համա և Իդլիբ գավառների միջև, հայտնում է Լենտա. ռու-ն Reuters-ի վրա հղումով: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Կասպիական նավատորմի չորս ռազմանավ հրթիռակոծել է Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերը: Ընդհանուր առմամբ, հարվածի համար օգտագործվել է 26 թևավոր հրթիռ: Հարված է հասցվել 11 թիրախների, նրանք բոլորն ոչնչացվել են: Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն զեկուցեց Վլադիմիր Պուտինին, որ հարվածները հասցվել են կառավարման կենտրոններին, ռազմական տեխնիկայի կուտակումներին ու ճամբարներին, զինամթերքի պահեստներին: Հարվածները հասցվել են 1500 կմ հեռավորությունից: Իրավապաշտպանները հայտարարել են, որ գործողության ժամանակ կիրառվում է նաև ծանր սպառազինություն, ինչպես նաև «ցամաք-ցամաք» հրթիռներ: Նրանք նշել են, թե Ասադի զորքերի հարձակումը ռուսական օդուժի աջակցությամբ Համայի ուղղությամբ զգալի արդյունք չի տվել: Կազմակերպությունը հայտնում է 13 սպնաված զինծառայողի մասին, գրոհայինների հաստատված կորուստները 7 են, սակայն հավանաբար, այդ թիվն ավելին է: Սիրիական զորքերը ծանր պաշտպանական մարտեր են տանում Սահլ էլ Գաբ հովիտում օգոստոսից ի վեր: Կառավարական բանակին այնտեղ դիմակայում է ծայրահեղական խմբավորումների «Ջեյլ ալ ֆաթհ» կոալիցիան, որը գլխավորում է «Ջեբհաթ ան Նուսրան», այն համարվում է «Ալ Քայիդայի» սիրիական ստորաբաժանումը: Սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին: ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Միրզոյանը պաշտոնական այցով կայցելի Հունգարիա Նա հանդիպումներ կունենա Հունգարիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |