Բաքու. Ադրբեջանը չի գնա որեւէ համագործակցության Հայաստանի հետ

PanARMENIAN.Net - «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը մյուս երկրներից կախված չէ, այլ հանդիսանում է Ադրբեջանի սեփական գործը, ով ինքնուրույն պետք է այն լուծի»,- հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար, ԱՄՆ-ում նախկին դեսպան Խաֆիզ Փաշաեւը` նոյեմբերի 2-ին ելույթ ունենալով Բաքվի պետական համալսարանում: «Ադրբեջանը, որն արդեն իրեն դրսեւորել է որպես հզոր պետություն, ինքնուրույն կկարգավորի հակամարտությունը»,- հայտարարել է դիվանագետը: «Կովկասյան տուն» ստեղծելու հնարավորության մասին խոսելով, փոխնախարարը եւս մեկ անգամ հաստատեց երկրի ղեկավարության դիրքորոշումը` հայտարարելով այն մասին, որ ներկա պայմաններում Ադրբեջանը Հայաստանի հետ չի գնա որեւէ համագործակցության, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---