Twitter-ում հայտնվել է վեբ-ինտերֆեյսով տեսանյութերի ներբեռնման գործառույթ 9 հոկտեմբերի 2015 - 14:04 AMT PanARMENIAN.Net - Միկրոբլոգերի Twitter ծառայությունն այսուհետ վեբ-ինտերֆեյսով տեսանյութեր ներբեռնելու գործառույթ կունենա: Ինչպես հայտնել են հեղինակները, տեսահոլովակների առավելագույն տևողությունը համակարգչի բրաուզերի միջոցով 30 վայրկյան է, իսկ կրճատման ներկառուցված գործիքը թույլ է տալիս ընտրել տեսագրության անհրաժեշտ հատվածը: Նման սահմանափակում է գործում նաև բջջայինների օգտատերերի համար: Twitter-ի բջջային հավելվածներում տեսանյութ տեղադրելու հնարավորություն հայտնվել էր դեռևս 2014-ի ձմռանը: Նյու Յորքում տեղի ունեցած հատուկ միջոցառմանը Twitter-ի ներկայացուցիչները հավելել են, որ շուտով միկրոբլոգերի հարթակը կունենա GIF-անիմացիաների գեներատոր և ավելի սերտ ինտեգրված կլինի Periscope տեսահեռարձակումների ծառայության հետ: Amplify ծրագրի շրջանակում Twitter-ի թիմը ներկայացրել է նաև կոնտենտի մոնետիզացման նոր հնարավորությունը: Այժմ հաղորդագրության մեջ ներկառուցված տեսանյութի վերարտադրությունից առաջ կարող են ցուցադրվել 6-վայրկյանանոց գովազդային հոլովակներ: Գործընկեր տարածողները կստանան գովազդից ստացված շահույթի 70%-ը, այն դեպքում, երբ YouTube-ում և Facebook-ում հեղինակներին մնում է շահույթի միայն 55%-ը: Նոր գործառույթը ցանկացել են փորձարկել Wall Street Journal-ը, Buzzfeed-ը, Aol-ը, Fox-ը, MTV-ին, Time-ը, People-ը, IGN-ը, National Geographic-ը և այլ խոշոր ընկերություններ: Հոկտեմբերի 6-ին Twitter միկրոբլոգերի ծառայության հիմնադիրներից մեկը Ջեկ Դորսին պաշտոնապես նշանակվել է ընկերության գլխավոր տնօրեն: Այդ մասին նա հայտնել է իր կայքում տեղադրված թվիթերի շարքում: Ընկերության գործադիր տնօրեն կմնա Ադամ Բեյնը: Twitter-ի գլխավոր տնօրեն Դիկ Կոստոլոն հեռացավ պաշտոնից 2015-ի հուլիսի 1-ին, սակայն մնում է ընկերության տնօրենների խորհրդում: Մինչ հատուկ հանձնաժողովը որոնում էր ռեսուրսի նոր տնօրենի, Twitter-ը ժամանակավորապես գլխավորում էր Ջեկ Դորսին: Դորսիի նշանակումից հետո միկրոբլոգերի ծառայությունում մեծ փոփոխություններ տեղի ունեցան: Սկզբից նոր ղեկավարությունը խոստացավ մտածել հրապարակված թվիթերի խմբագրման գործառույթ ավելացնելու վերաբերյալ Քիմ Քարդաշյանի առաջարկի վրա: Այնուհետև վերացվեց նիշերի սահմանափակումը անձնական հաղորդագրություններում, իսկ հիմա հայտնի դարձավ հարցումների գործառույթի փորձարկման մասին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |