ՄՏՍ-ը դեռ չունի «ԱրմենՏել»-ի ձեռքբերման մրցույթի արդյունքների վերաբերյալ ինֆորմացիա

PanARMENIAN.Net - Ռուսական ՄՏՍ ընկերությունը դեռ չունի «ԱրմենՏել» հայկական հեռահաղորդակցության ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսի ձեռքբերման մրցույթի արդյունքների վերաբերյալ ինֆորմացիա: «Մենք մինչեւ հիմա որեւէ ինֆորմացիա չունենք եւ սպասում ենք տենդերի պաշտոնական արդյունքներին»,- հայտարարել է ՄՏՍ-ի մամլո քարտուղար Կիրիլ Ալյավդինը: ՄՏՍ-ի շանսերը մրցույթում մեկնաբանելու խնդրանքին Ալյավդինը պատասխանեց, որ ընկերությունը մեկնաբանություններ չի տալիս «մինչեւ պաշտոնական արդյունքների հրապարակումը»: «ԱրմենՏել» ընկերությունում, ինչպես նաեւ Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարությունում եւս խուսափեցին մեկնաբանություններից` նշելով ինֆորմացիայի բացակայությունը:

Իսկ նախօրեին կայացած Հայաստանի կառավարության նիստում «Արմենտել» ՓԲԸ-ի 10 տոկոս պետության սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանին: «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսի ձեռքբերման մրցույթին մասնակցում են ռուսական «ՎիմպելԿոմ« եւ MTC, ինչպես նաեւ VTEL Holdings ընկերությունները:



Ավելի վաղ մամուլում տեղակատվություն էր հայտնվել, որ «ԱրմենՏել»-ը կարող է ձեռք բերվել Arab Emirates Telecommunications Corporation (ETISALAT)/ Istithmar PJSC/Emergent Telecom Ventures (ETV)-ի կողմից $600 մլն.-ով: Սակայն Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը հերքել է արաբական ընկերության կողմից բաժնետոմսերի ձեռքբերման վերաբերյալ տեղեկատվությունը: Նրա խոսքերով, ETISALAT-ը նույնիսկ գնային առաջարկություն չի ներկայացրել, հայտնում է «Նովոստի-Առմենիան»:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---