ՎիվաՍել-ՄՏՍ-ը 50 մլն դրամ է նվիրաբերել «Օրրանի» 10-րդ բարեգործական ընթրիքի շրջանակում

ՎիվաՍել-ՄՏՍ-ը 50 մլն դրամ է նվիրաբերել «Օրրանի» 10-րդ բարեգործական ընթրիքի շրջանակում

PanARMENIAN.Net - Կայացել է «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության 10-րդ ամենամյա բարեգործական ընթրիքը: Միջոցառման նպատակն էր դրամական միջոցներ հայթայթել՝ Երևանի և Վանաձորի կենտրոններ այցելող մոտ 200 կարիքավոր երեխայի և միայնակ ավելի քան 90 տարեցի սննդի, կրթական, սոցիալական, հոգեբանական, բժշկական, մշակութային համալիր ծառայություններ մատուցելու համար:

Այս տարվա ընթրիքը եղել է հոբելյանական. լրացել է «Օրրանի» գործունեության 15-ամյակը:

Ամեն տարի ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր զգալի ներդրումն է ունենում ընթրիքի նպատակի իրագործման հարցում: 2006-ից մինչ այժմ ընկերությունն «Օրրանի» ծրագրերի իրականացման նպատակով կատարել է ավելի քան 331 միլիոն դրամի ներդրում:

2015-ի ընթրիքի ընթացքում ընդհանուր առմամբ հավաքվել է 74 մլն դրամ, որից 50 մլն դրամը նվիրաբերել է ՎիվաՍել-ՄՏՍ-ը, և ևս 2 մլն 840.000 դրամ` Յիրիկյանների ընտանիքը:

«Ողջունում եմ իր առջև չափազանց բարդ խնդիր դրած և համարձակ լուծումներ առաջարկող այս կազմակերպության նախաձեռնությունները, որոնց նպատակն է Հայաստանում խոցելի խմբերի երեխաներին և տարեցներին մշտապես հոգածության կենտրոնում պահելը», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Բարեգործական ճաշին մասնակցել են «Օրրանի»՝ տարբեր երկրներից ժամանած և հայաստանաբնակ բարեկամները: Հետաքրքիր ժամանցային ծրագրով հագեցած երեկոյի ընթացքում մատուցվել են տարբեր ազգերի խոհանոցների խորտիկներ, կազմակերպվել են ավանդական դարձած կենդանի աճուրդ և բարեգործական վիճակախաղ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---