4 նոյեմբերի 2006 - 14:43 AMT
Ադրբեջանցի դիպուկահարը վիրավորել է հայկական գյուղի բնակչին
Նոյեմբերի 3-ին ադրբեջանական դիպուկահարի կողմից հրազենային վիրավորվածություն է ստացել Այգեպար գոյւղի բնակիչ Մաքսիմ Պողոսյանը, ծնված 1978թ.: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Մ. Պողոսյանին տեղափոխել են Բերդի առաջին բուժ ջոկատ:
Վիճակը միջին ծանրության է: