«Կոմերսանտ». Հոկտեմբերի 15-ից ռուսական «Տրանսաէրո»-ի չվերթները կարող են դադարեցվել13 հոկտեմբերի 2015 - 12:45 AMT PanARMENIAN.Net - Ռուսական «Տրանսաերո» ավիաընկերության չվերթերը դադարեցնելու մասին հրամանը կարող է ստորագրվել հոկտեմբերի 15-ից հետո: Ռուսավիացիան հոկտեմբերի 12-ին ավարտել է ընկերության ֆինանսատնտեսական վիճակի արտահերթ ստուգումները, որի համար հիմք էր հանդիսացել, այդ թվում, «թռիչքների անվտանգության վիճակի վատթարացումը» և ավիաընկերության ֆինանսական ցուցանիշները, ինչպես նաև «անվճարունակության հետ կապված դատավարությունը», «Կոմերսանտ»-ին հղումով հաղորդում է «Sputnik-Արմենիա»-ն: «Տրանսաէրո» ընկերությունը հոկտեմբերի 9-ին չեղյալ է հայտարարել 58 չվերթ տարբեր ուղղություններով, այդ թվում` Մոսկվայից Երևան չվերթը: Հոկտեմբերի 10-ին չեղյալ կհայտարարվի ևս 38 չվերթ: «Տրանսաէրո»-ի ընդհանուր պարտքը` ներառյալ լիզինգը, մոտ 250 մլրդ ռուբլի է: Ռուսաստանի մեծությամբ երկրորդ ավիաըկերությունը և հիմնական չարտերային փոխադրողը, երկրում տնտեսական իրադրության վատթարացմանը և արժույթների փոխարժեքների աճին զուգահեռ սկսել է ֆինանսական դժվարություններ կրել: Ընկերությունն ի վիճակի չի եղել ապահովել իր գործունեությունը և կատարել պարտային պարտավորությունները: Ռուսաստանի կառավարությունն ի սկզանե քննարկում էր ավիաընկերության բաժնետոմսերի փաթեթի 75%-ի վաճառքի տարբերակը «Աէրոֆլոտ»-ին` ակնկալելով, որ երկրի խոշորագույն ավիափոխադրողը կկարողանա «առողջացնել» ընկերությունը: Սակայն «Տրանսաէրո»-ի բաժնետերերը նշանակված ժամկետում չհավաքեցին բաժնետոմսերի փաթեթը և ձախողեցին առաջարկը: «Կոմերսանտ»-ի տվյալների համաձայն` ստուգումները ցույց են տվել, որ «Տրանսաերոյի» հիմնական արտադրական ցուցանիշների վատթարացման պատճառով իսկապես կարող է խնդիր առաջանալ անվտանգության և սպառողների իրավունքների պահպանման հետ կապված։ Հաղորդվում է, որ Ռուսավիացիայում միայն ասել են, որ «Տրանսաերոյի» համալիր եզրակացությունը «դեռ պատրաստ չէ», իսկ տեղեկությունը «սերտիֆիկատի դադարեցնելու մասին չի համապատասխանում իրականությանը»։ Հանձնաժողովը եկել է այն եզրակացության, որ ավիաընկերության աշխատանքը պետք է դադարեցվի, սակայն վերջնական ձևակերպումը դեռ պետք է հստակեցվի և հաստատվի Թերթի տվյալների համաձայն` «Տրանսաերոյի» հետագա գործունեության հետ կապված իրավիճակը քննարկվել է Մինտրանսի խորհրդակցության ժամանակ, այնտեղ որոշել են ընկերության ճակատագրի հետ կապված վերջնական որոշման ձևակերպումը տալ մեկ շաբաթից։ Զբոսաշրջային շուկայի մասնակիցները մտավախություն ունեն, որ ուղևորափոխադրումների խնդիրը կարող է հանգեցնել նաև զբոսաշրջային գործակալությունների սնանկացման: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |