Հայ պատանի մարզիկները՝ սամբոյի ԱԱ-ում. 2 արծաթ, 3 բրոնզ13 հոկտեմբերի 2015 - 13:17 AMT PanARMENIAN.Net - Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում անցկացվող սամբոյի աշխարհի պատանեկան ու երիտասարդական առաջնությունում հայ մարզիկներն ավարտել են մրցելույթները՝ նվաճելով երեք բրանզե և երկու արծաթե մեդալ: Բրոնզե մեդալների են արժանացել 52 կգ քաշային կարգում հանդես եկող Հարություն Սարգսյանը, 87 կգ քաշային Գրիգոր Սահակյանը, 100 կգ քաշային Գառնիկ Սարոյանը, տեղեկացնում է ՀՀ սամբոյի ֆեդերացիան: Էդմոն Մանուկյանը (48 կգ) և Դանիել Գաբրիելյանը (60կգ) պարտվել էին միայն եզրափակիչ գոտեմարտերում և վաստակել արծաթե մեդալներ: Ռիգայի առաջնությանը Հայաստանի սամբոյի ֆեդերացիան ուղարկել է 13 մարզիկ: Պատվիրակությունը ղեկավարում է ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը: Գոտեմարտերը կայացել են հոկտեմբերի 9, 10, 11-ին: Մեդալների 40 հավաքածուի համար պայքարեցին 4 տասնյակ պետության մարզիկներ: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ԱԳՆ. Վրաստան այցելելու համար ապահովագրության պահանջը դեռ պարտադիր չէ Նշվում է, որ հունիսի 1-ի ժամկետը հաստատված չէ, դիտարկվում են ավելի ուշ ժամկետներ Վարչապետի աշխատակազմ․ 25 հա հող կվերադարձվի Կիրանցին, ճանապարհի տեղափոխման խնդիր կա, գույքային հարցերը կլուծվեն Սահամանապահները կկանգնեն սահմանազատված հատվածում 8-9 օրվա ընթացքում, իսկ Կիրանցի զգայուն հատվածում՝ ավելի ուշ ՀՀ և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովներն արձանագրություն են ստորագրել Կոորդինատները հստակեցվել են ԽՍՀՄ ԶՈւ ԳՇ 1976թ. տեղագրական քարտեզի համաձայն Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում |