Մոտ 50 մլն դրամ՝ ՀՀ-ում ՏՏ համաշխարհային համաժողովին15 հոկտեմբերի 2015 - 15:04 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարություն հոկտեմբերի 15-ի նիստում հավանություն է տվել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը 49 մլն դրամ հատկացնելու մասին որոշման նախագծին, ինչը նախատեսված է 2019-ին տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը Հայաստանում կազմակերպելու համար: Ինչպես նիստում նշել է էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը, գումարը, երաշխիքային կանխավճարի տեսքով, պետք է փոխանցի տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսին, գրում է Tert.am-ը: Գումարը կհատկացվի 2015-ի բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվից: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշման հաստատումից հետո ողջունել է համաժողովի անցկացումը Հայաստանում և նշել, որ այն շատ հեղինակավոր է։ 2015-ի մարտի 9-ին Հայաստանում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (WCIT) անցկացման մասին համաձայնագիր է ստորագրվել: Դեռևս 2014 –ին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից հայտ էր ներկայացվել Երևանում Տեղեկատվական համաժողովի անցկացման համար: WCIT 2019-ը Հայաստանի մայրաքաղաքում անցկացնելու մասին որոշումն ընդունվեց 2014-ի սեպտեմբերին, Մեքսիկայում՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի /WITSA/ տնօրենների խորհրդի նիստում: Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը ՏՏ ոլորտի խոշորագույն միջոցառումներից է, որին մասնակցում են ՏՏ ոլորտի 2-3 հազար լիդեր մոտ 100 երկրից: WCIT-ը անցկացվում է 1978-ից սկսած՝ երկու տարին մեկ անգամ: Համաժողովին մասնակցում են ՏՏ ոլորտի պետական հատվածի բարձրաստիճան պաշտոնյաներ, վերազգային կազմակերպությունների, համալսարանների և գիտահետազոտական կենտրոնների ղեկավարներ, հասարակական կառույցների ներկայացուցիչներ: 2000-ից մինչ օրս WCIT-ն անցկացվել է Թայվանում, Ավստրալիայում, Հունաստանում, ԱՄՆ-ում, Մալայզիայում, Նիդերլանդներում, Կանադայում և Մեքսիկայում: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |