Դավութօղլու. Թուրքերի վերաբերմունքն իսլամին «360 աստիճանով տարբերվում է ԻՊ մոտեցումից»16 հոկտեմբերի 2015 - 12:39 AMT PanARMENIAN.Net - Թուրքերի վերաբերմունքն իսլամին «360 աստիճանով» տարբերվում է «Իսլամական պետության» մոտեցումից: Այդ մասին պատմել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: Դավութօղլուն թույլ է տվել վրիպակը, երբ հեռուստատեսային ելույթում փորձել է հերքել այն պնդումը, թե Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունների համար պատասխանատու է նաև Թուրքիայի կառավարությունը: «Տարբերությունը մեր պաշտպանած իսլամի և այն իսլամի միջև, որն ահաբեկիչների գլխում է, նույնիսկ ոչ թե 180 աստիճան է, այլ 360»,-ասել է վարչապետը: Նա ցանկացել է ընդգծել, որ ԻՊ-ն բացառիկություն է քարոզում, մինչդեռ Թուրքիայում իսլամը հանդուրժողական է և գոյակցում է ժողովրդավարության հետ: Ընդդիմությունն ու բլոգերներն անմիջապես հիշեցրել են, որ 360 աստիճանն ամբողջական շրջադարձ է նշանակում և միանգամայն հակառակ է այն պնդմանը, որը ցանկացել էր ձևակերպել Դավութօղլուն: Մոտ 100 մարդ է զոհվել հոկտեմբերի 10-ին Անկարայում տեղի ունեցած 2 պայթյունի հետևանքով: Պայթյունները տեղի են ունեցել տեղի ժամանակով մոտ 10:00-ին: 246 մարդ վիրավորվել է: Դա տեղի է ունեցել երկաթուղային կայարանի շրջանում, որտեղ անցնում էր արհմիությունների կազմակերպած «Աշխատանք, խաղաղություն, ժողովրդավարություն» կարգախոսով հակապատերազմական հանրահավաքը:Ավելի ուշ հայտնի դարձավ, որ իշխանությունները պայթյունները որակել են որպես ահաբեկչություն: Ահաբեկչությունները, ենթադրաբար, 2 մահապատ ահաբեկիչ է կազմակերխպել: Իշխանությունները որպես մեղսակից կասկածում են «Իսլամական պետությանը», ՔԱԿ-ին և 2 ձախակողմյան ծայրահեղական խմբավորումների: «Ամեն ինչ հուշում է, որ ահաբեկչությունը կարող էր ԻՊ-ն կատարել: Մենք այժմ ամբողջությամբ կենտրոնացել ենք ԻՊ վրա»,-ասել է աղբյուրը գործակալությանը: Անկարայի պայթյունները շատ նման են հուլիսի 20-ին Սուրուչում տեղի ունեցած ահաբեկչությանը: Անկարայում պայթյունի կատարողներից մեկի եղբայրը, ենթադրաբար, Սուրուչում պայթյունն իրականացրած ահաբեկչի եղբայրն է: Ուշագրավ Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն և Եվրահանձնաժողովը հայտարարել են վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի մասին Գործընթացը տևելու է այնքան, որքան անհրաժեշտ է՝ չենթադրելով ավտոմատ անցում դեպի առանց մուտքի արտոնագրի ռեժիմի Փաշինյանը՝ Սխինասին․ Կարևոր պահ է՝ սկսվում են վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները Սխինասը շեշտել է Եվրոպական միության շահագրգռվածությունը՝ զարգացնելու հարաբերությունները Հայաստանի հետ Fastex-ն Օլիմպիադայի մրցանակակիրներին և նրանց ներկայացուցիչներին պարգևատրել է 290,000 FTN-ով Օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականը նվաճել է 4 մեդալ՝ 3 արծաթե և 1 բրոնզե Թեհրանը կրկին հայտարարել է՝ Իրանը դեմ է իր միջազգային սահմանների ցանկացած փոփոխության Ավելի վաղ Արաքչին էր ընդգծել, որ Իրանի համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է |