Թեհրանը պարզեցնում է վիզային ռեժիմը. ՀՀ քաղաքացիները մուտքի արտոնագիր կստանան օդանավակայանում

Թեհրանը պարզեցնում է վիզային ռեժիմը. ՀՀ քաղաքացիները մուտքի արտոնագիր կստանան օդանավակայանում

PanARMENIAN.Net - Իրանի ԱԳՆ-ն պարզեցնում է մուտքի արտոնագրերի ռեժիմը: Այժմ 190 երկրների քաղաքացիներ կկարողանան 30 օր ժամկետով զբոսաշրջային մուտքի արտոնագրեր ստանալ անմիջապես օդանավակայանում` ժամանելուն պես: Մուտքի արտոնագիրը հնարավոր կլինի երկարացնել ևս 15 օրով:

Նախկինում զբոսաշրջիկներին տրվում էր 14-օրյա մուտքի արտոնագիր առանց երկարացման իրավունքի: Նորամուծությունը տարածվում է Ռուսաստանից, Գերմանիայից, Հայաստանից, Ուզբեկստանից, Իսպանիայից, ՄԱԷ-ից, Ռումինիայից, Կուբայից, Ադրբեջանից և այլ երկրներից ժամանող զբոսաշրջիկների վրա: Հայտնի է դարձել նաև, որ մեկ տարվա ընթացքում երկիրը կանցնի էլեկտրոնային արտոնագրերի:

Մուտքի արտոնագրերի տրամադրման կարգի փոփոխությունը վկայում է, որ Իրանը պատրաստվում է հյուրերի մեծ հոսքի: Թեհրանում վստահ են, որ պատժամիջոցների չեղարկումը կդրդի արևմտյան երկրներից ժամանող զբոսաշրջիկներին նորովի ընկալել Իրանի մշակութային և պատմական գանձերը, հայտնում է Argumentiru.com-ը: Ըստ Իրանի զբոսաշրջության նախարար Մասուդ Սուլթանիֆարայի, երկիրը մտադիր է ավելացնել զբոսաշրջության ծավալները: Եթե 2014-ին Իրան է այցելել մոտ 5 մլն օտարերկրացի, ապա մինչև 2025 թ. նախատեսվում է տարեկան 20 մլն զբոսաշրջիկ ընդունել:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---