Հալեպահայ. ՌԴ օդուժի շնորհիվ Հալեպի 80%-ը ազատագրված է

Հալեպահայ. ՌԴ օդուժի շնորհիվ Հալեպի 80%-ը ազատագրված է

PanARMENIAN.Net - Ռուսական զորքերի միջամտությունից հետո սիրիական բանակը բավական առաջխաղացում է գրանցել: Այս մասին հոկտեմբերի 22-ին լրագրողներին հայտնել է հալեպահայ, ՍԴՀԿՀայաստանի վարչության փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանը:

Նա ներկայացրել է իրադարձությունները Սիրիայում և հայտնել ներջին նորությունները Սիրիայի հայկական համայնքից:

«Հալեպի 80%-ը գրեթե ազատագրված է, և հուսով եմ՝ մի քանի օրվա ընթացքում կազատագրվեն նաև Հալեպի այն թաղամասերը, որոնք դեռևս ահաբեկիչների ձեռքի տակ են և որտեղից ռմբակոծում են նաև հայկական թաղամասեր», - ասել է Մեսրոպյանը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի ու Եվրոպայի ռմբակոծությունները չէին հաջողվում, ահաբեկիչները ուժեղանում էին:

«Ահա բեկիչների 1500-ից ավելի ճակատի դեմ սիրական բանակը չէր կարող հաջողություն ունենալ, ուստի և դիմեցին ՌԴ-ին, և արդյունքն ակնհայտ է: Մենք կարծում ենք, որ առնվազն 4-6 ամսից Հալեպը կազատագրվի: ՌԴ-ի օդուժը կոնկրետ ահաբեկիչների կենտրոններ է գլխատում. սա կարևոր է», - ասել է Մեսրոպյանը, գրում է Tert.am-ը:

Նա նաև տեղեկացրել է, որ այսօր Սիրիայում 7-8 հազար հայ է մնացել, մինչդեռ պատերազմիվ առաջ այնտեղ մոտ 40 հազար էր բնակվում: Մովսեսյանի տվյալներով՝ Հայաստանում մոտ 10 հազար սիրիահայ կա, սակայն միայն մոտ 1000 հոգի է աշխատում:

Ի դեպ, ըստ նրա, 4 տարվա պատերազմի ընթացքում 100-ից ավելի զոհեր են հայերը տվել, բազմաթիվ վիրավորներ:

2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին:

ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---