ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Մենք բաց ենք երկխոսության համար Թուրքիայի նոր կառավարության հետ եւ պատրաստ ենք քննարկել մեր հարաբերություններին վերաբերող բոլոր հարցերը: Ինչպես հաղորդում է «Մեդիամքս» գործակալությունը, Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը այդ մասին հայտարարել է «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ: Նրա խոսքերով, Հայաստանը պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Անկարայի հետ առանց որեւէ նախապայմանների: Նշելով, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը մեծապես պայմանավորված է հայ-ադրբեջանական հարաբերություններով, Ռոբերտ Քոչարյանը ընդգծել է, որ, հայկական կողմի կարծիքով, երկու երկրների հարաբերությունները չպետք է պայմանավորված լինեն երրորդ երկրի հետ հարաբերություններով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---