Քլիվլենդի հայերը քվեարկել են դեմոկրատների օգտին

PanARMENIAN.Net - Օհայոի հայ համայնքը կազմում է շուրջ երեք հազար մարդ, հիմնականում դրանք փախստականներ են Ադրբեջանից, որոնք ԱՄՆ են տեղափոխվել 1990 թվականի Բաքվի ջարդերից հետո: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է պատմել համայնքի հոգեւոր հովիվ Արտակ Խաչիկյանը, փախստականները այստեղ են ժամանել հիմնականում այն պատճառով, որ Քլիվլենդում է գտնվում ԱՄՆ Միջին Արեւմուտքի հյուսիս-արեւելքի ամենախոշոր ռուսալեզու համայնքներից մեկը, որի թիվը հասնում է 75 հազարի: Անմիջապես Քլիվլենդում ընդամենը 500 հայ է բնակվում, որոնց մեծ մասը 1915 թվականի ջարդից փրկված Կոնստանդինոպոլսի հայերի սերունդներն են: Ամեն կիրակի այստեղ բարեգործական ճաշկերույթ է տրվում, եկեղեցուն կից գործում է կիրակնօրյա դպրոցը: Եկեղեցին կառուցվել է 1964 թվականին: «Ինչպես ԱՄՆ այլ նահանգներում, Օհայոի հայերը մասնակցում են քաղաքական կյանքին, մասնավորապես, ընտրություններին մասնակցողների տոկոսը շատ մեծ է: Հայերը հիմնականում քվեարկում են դեմոկրատական կուսակցության օգտին»,-նշել է Խաչիկյանը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---