Ստեղծվել է ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողով

PanARMENIAN.Net - ՌԴ Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովը կգլխավորի նոր մարմինը, որը ստեղծվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) կից: Այդ վեհաժողովի ստեղծման մասին որոշումն ընդունվել է հինգշաբթի, ՀԱՊԿ անդամ ԱՊՀ երկրների Միջխորհրդարանական Վեհաժողովի Խորհրդի Սանքտ Պետերբուրգում կայացած նիստում: Նիստին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի ազգային խորհրդարանների խոսնակները, ինչպես նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: ԱՊՀ ՄԽՎ կենտրոնակայանը գտնվում է Պետերբուրգի Տավրիկյան պալատում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---