Ռ.Քոչարյանի եւ Ի.Ալիեւի հանդիպումը կնպաստի առաջընթացին ղարաբաղյան հարցում

PanARMENIAN.Net - Եթե կայանա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, ապա առաջընթաց կգրանցվի ղարաբաղյան հակամարտության հարցում: Այդ մասին նոյեմբերի 15-ին խորհրդարանում լրագրողներին է հայտնել Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նրա խոսքերով, հանդիպումը կնշանակի, որ երկու հանրապետությունների ԱԳՆ ղեկավարները գտել են մի ընդհանուր մոդուլ կամ կա դիրքորոշումների որոշակի մերձեցում: «Բնականաբար, այդ հարցերի առավել մանրակրկիտ քննարկումը կլինի երկու պետությունների ղեկավարների հանդիպման ժամանակ»,-հայտարարել է Հայաստանի վարչապետը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---