7  03.11.15 - Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի սպա Ուիլյամ Լահյուի և ՀՀ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանի մամուլի ասուլիսը

ՆԱՏՕ-ի կապի սպա. Հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայումը կարող է քննարկվել

ՆԱՏՕ-ի կապի սպա. Հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայումը կարող է քննարկվել

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն աջակցում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս մասին նոյեմբերի 3-ին Հայաստանում մեկնարկած «ՆԱՏՕ-ի շաբաթ»-ի շրջանակում լրագրողներին հայտարարել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի սպա Ուիլյամ Լահյուն՝ անդրադառնալով շփման գծում Ադրբեջանի կողմից իրավիճակի սրմանը:

Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակում նոյեմբերի 2-6-ը Հայաստանում անցկացվում է հերթական՝ թվով 9-րդ «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումը:

«Ցանկացած երկիր, որը զինամթերք է տրամադրում կողմերից որևէ մեկին, փաստորեն աջակցում է այս հակամարտության շարունակությանը: ՆԱՏՕ-ն անմիջապես չի մասնակցում խաղաղ բանակցություններին կամ կարգավորման գործընթացին, բայց աջակցում է այն կազմակերպություններին, որոնք զբաղվում են այդ հարցով», - ասել է Լահյուն, մեջբերում է Panorama.am-ը:

Նրա խոսքերով, այս շարունակվող խնդիրն իր բացասական ազդեցությունն է թողնում ամբողջ տարածաշրջանի վրա:

Անդրադառնալով տարածաշրջանում խաղաղապահ զորքերի տեղակայման հարցին, Լահյուն ասել է.

«Հետաքրքիր հայեցակարգ է, սակայն ՆԱՏՕ-ի նպատակների մեջ չի մտնում: Եթե Հայաստանը և Ադրբեջանը, և այլ ներգրավված կողմերը, միջազգային հանրության աջակցությամբ որոշեն, որ խաղաղապահների տեղակայումը կարող է նպաստավոր լինել հակամարտության կարգավորման համար, որ դա թույլ կտա վերջ տալ մարդկային կորուստներին, միգուցե հարցը քննարկվի»:

ՀՀ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը նշել է, որ խաղաղապահ գործողությունների խնդիր օրակարգում կա, սակայն, այն լինելու է աջակցություն հակամարտության կարգավորման խաղաղապահ համաձայնագրի և չի կարող լինել մինչև համաձայնագրի կնքումը, որովհետև միայն դրանից հետո պարզ կլինի՝ ինչ բնույթ կկրի խաղաղապահ գործունեությունը:

«ՆԱՏՕ-ի շաբաթ»-ի շրջանակում ՀՀ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը նշել է, որ խաղաղապահ գործողությունների խնդիր օրակարգում կա, սակայն, այն լինելու է աջակցություն հակամարտության կարգավորման խաղաղապահ համաձայնագրի և չի կարող լինել մինչև համաձայնագրի կնքումը, որովհետև միայն դրանից հետո պարզ կլինի՝ ինչ բնույթ կկրի խաղաղապահ գործունեությունը:

Լահյուն ընդգծել է, որ Հայասատան-ՆԱՏՕ հարաբերությունները կարևոր են և որոշ առումով նաև յուրահատուկ, քանի որ ՀԱՊԿ միակ անդամ երկիրն է, որ մասնակցում է ՆԱՏՕ-ի ղեկավարած խաղաղապահ գործողություններին:

«Մեր հարաբերությունները Հայաստանի հետ կառուցված չեն մրցակցային հիմքի վրա, այլ գտնվում են գործընկերային շահերի հիմքի վրա: ՀՀ հետ ՆԱՏՕ-ի գործակցության նպատակներից է օժանդակել խաղաղության և անվտանգության կայունացման հաստատմանը ոչ միայն այս տարածաշրջանում, այլև ավելի գլոբալ առումով», - ասել է նա:

Նա նկատել է, որ Հայաստանը լիարժեքորեն օգտագործում է գործընկերության բոլոր գործիքները, որոնք տրամադրում է Հյուսիսատլանտյան դաշինքը. «Ձեր խաղաղապահ ուժերը այս համագործակցության փայլուն օրինակ են, նրանք վարժվում են ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխան»:

Երևանում հոկտեմբերի 4-ին մեկնարկած «Խաղաղապահական գործողություններին մարտահրավերների միջազգային ֆորումի» ամենամյա համաժողովի բացման խոսքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասել է, որ չնայած ՀՀ սահմաններում հակառակորդի նախահարաձակ գործողութունները զսպելու, պատժելու հարցերին, մենք հաստատակամորեն և հետաևողական զարգացնում ենք Հայաստանի խաղաղապահ կարողությունները:

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 1-ին ելույթ է ունեցել «ԵԱՀԿ խաղաղությանն ուղղված գործողություններին» նվիրված նախարարական միջոցառմանը՝ հայտարարելով, որ խաղաղապահությունը ԼՂ կարգավորման հիմնարար տարրերից է: Ըստ Նալբանդյանի՝ քաղաքական լուծումները պետք է որոշեն և ուղղորդեն խաղաղապահ գործողությունների ձևաչափը և հնարավոր տեղակայումը: Բազմաթիվ առիթներով Մինսկի խմբի համանախագահների կողմից, այդ թվում` համանախագահ երկրների նախագահների մակարդակով, հայտարարվել է, որ անվտանգության միջազգային երաշխիքները՝ ներառյալ խաղաղապահ գործողությունները, ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման հիմնարար տարրերից են: Դրա նպատակը՝ հակամարտության քաղաքական կարգավորման պարագայում զինված ուժերի բաժանումն է և խաղաղության պահպանումը: ԱԳ նախարարի խոսքով՝ ոչ մի այլ մանդատ կամ բաղադրիչ, ներառյալ` ոստիկանական գործունեություն, այս դեպքում նախատեսված չէ:

Սեպտեմբերի 30-ին Հայաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ ուժեր մտցնելու անհրաժեշտություն այս պահին չկա։ «Մենք ինքներս էլ կարող ենք զսպել սադրանքները, որոնց ամեն օր դիմում է Ադրբեջանը», - ասել է նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---