Մոսկվան կառաջարկի Արևմուտքին համաձայնեցնել Սիրիայում ահաբեկչական խմբերի ցանկը

Մոսկվան կառաջարկի Արևմուտքին համաձայնեցնել Սիրիայում ահաբեկչական խմբերի ցանկը

PanARMENIAN.Net - Ռուսաստանը մտադիր է համաձայնեցնել շահագրգիռ կողմերի հետ Սիրիայում ահաբեկչական խմբերի ցանկը: Այդ մասին նոյեմբերի 5-ին հայտարարել է լրագրողներին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Ըստ նրա, առաջարկը կներկայացվի հաջորդ նախարարական հանդիպմանը Վիեննայում: «Մտադիր ենք մշակել ընդհանուր և միանշանակ ընկալում թե որ զինված խմբավորումներն են համարվում ահաբեկչական, ինչպես նաև պարզել սիրիական ընդդիմության միացյալ պատվիրակության հետ կապված հարցերը»,-ասել է Զախարովան, հայտնում է Lenta.ru-ն:

Նոյեմբերի 5-ին Վիեննայում տեղի է ունեցել ՌԴ, ԱՄՆ, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը: Նոյեմբերի 6-ին նրանց կմիանա ևս մի քանի երկիր, որոնք, ըստ Մոսկվայի, կարող են իրենց ավանդն ունենալ Սիրիայում իրավիճակի կարգավորման մեջ: Դրանց թվում են Եգիպտոսը, Իրանը, Իրաքը և Լիբանանը:

Նոյեմբերի 3-ին ԶԼՄ-ները հրապարակեցին 38-հոգանոց ցուցակը, որոնց Մոսկվան համարում է չափավոր սիրիական ընդդիմության ներկայացուցիչներ: Այդ ցանկը ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը փոխանցել է ԱՄՆ, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարներին Վիեննայում հոկտեմբերի 29-ին կայացած բանակցություններում:

Միջսիրիական երկխոսության պոտենցիալ մասնակիցների թվում են Սիրիայի հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիայի նախկին և ներկա ղեկավարները:

2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---