Եվրահանձնաժողովը Թուրքիային տարկետում է տվել մինչեւ դեկտեմբերի 6-ին

PanARMENIAN.Net - Ֆինլանդիան, որը նախագահում է ԵՄ-ում, տարկետում է տվել Թուրքիային մինչեւ դեկտեմբերի 6-ը` Կիպրոսի օդային եւ ծովային շրջափակումը հանելու համար: Այդ մասին հայտարարել է ԵՄ խորհդրարանական հանձնաժողովի անդամ, երկրի վարչապետ Մատտի Վանխանենը Հելսինքում: Նրա խոսքերով, Եվրահանձնաժողովը հանձնարարական որոշում կընդունի կիպրոսյան հարցով դեկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում: Միեւնույն ժամանակ, նա ավելացրեց, որ որոշումը կքննարկվի Ընդհանուր հարցերով եւ արտաքին հարաբերությունների խորհրդի ժամանակ, որը կկայանա դեկտեմբերի 11-ին:



Ինչպես նշել է Վանխանենը, վերջնական ժամկետը Թուրքիայի համար կորոշվի մինչեւ քննարկումները: Մի կողմից, Եվրոպական հանձնաժողովը պահանջում է նավահանգիստների բացում, իսկ մյուս կողմից Թուրքիան հանդես է գալիս Հյուսիսային Կիպրոսի Թուրքիայի հանրապետության մեկուսացումը վերացնելու պահանջով: «Ժամանակ գրեթե չի մնացել: Եթե Թուրքիան չի հարգում իր ստանձնած պարտավորությունները, ԵՄ-ն ստիպված է վերանայել բանակցային գործընթացը»,- նշել է Ֆինլանդիայի վարչապետը, հայտնում է Cihan News Agancy-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---