Բաղանիսում հակառակորդի վնասած ռուսական բեռնատարը հանվել է սահմանագոտուց. Ճանապարհը բաց է

Բաղանիսում հակառակորդի վնասած ռուսական  բեռնատարը հանվել է սահմանագոտուց. Ճանապարհը բաց է

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 5-ին Տավուշի Բաղանիս-Ոսկեպար սահմանամերձ միջպետական ավտոճանապարհով ընթացող, ադրբեջանական գնդակոծությունից վնասված ռուսական բեռնատար մեքենան նոյեմբերի 8-ին դուրս է բերվել գնդակոծվող գոտուց. ճանապարհը բաց է: Այս մասին տեղեկացրել է Բաղանիսի համայնքապետ Նարեկ Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում:

Բեռնատարը սահմանագոտուց հանելու առաջին փորձը կատարվել է նոյեմբերի 6-ին. Ադրբեջանական զինուժը կրակ է բացել «ԿՐԱԶ» մակնիշի բեռնատարի վրա, որի միջոցով փորձ է կատարվել քարշելով դուրս բերել վնասված բեռնատարը:

Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15:07-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության մարտական հենակետերից ինքնությունը չպարզված անձանց կողմից տարբեր տրամաչափի մարտական զենքերից կրակոցներ են արձակվել Բաղանիս-Ոսկեպար սահմանամերձ միջպետական ավտոճանապարհով ընթացող, ՌԴ քաղաքացու կողմից վարվող «DAF XF 95» մակնիշի K169СР15rus համարանիշի բեռնատար ավտոմեքենայի ուղղությամբ, որի հետևանքով վնասվել է նշված ավտոմեքենայի շարժիչը:

Դեպքի կապակցությամբ ավտոմեքենայի վարորդը՝ Ա.Ելդզարովը, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հաղորդում է տվել:

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձի, հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով գույքը դիտավորությամբ վնասելու դեպքի առթիվ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---