Ռուսաստանը ՄԱԿ-ում տարածել է չճանաչված հանրապետությունների հուշագիրը

PanARMENIAN.Net - Հետխորհրդային տարածքի չճանաչված հանրապետությունների արտգործնախարարները դիմել են ՄԱԿ-ի մշտական անդամներին կոչ անելով չաջակցել ՎՈՒԱՄ-ի երկրների նախաձեռնությանը սառեցված հակամարտությունների հարցում: Այդ մասին ասվում է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինի կոչում, ուղղված ՄԱԿ-ի մշտական անդամներին: Հուշագրում, որի վրա հղում է անում նա եւ որը ստորագրված է չճանաչված հանրապետությունների` Աբխազիայի, Մերձդնեստրի եւ Հարավային Օսեթիայի կողմից, ասվում է, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 61-րդ նստաշրջանի օրակարգում ներգրավված է «ՎՈՒԱՄ տարածքում սառեցված հակամարտությունների եւ միջազգային հանրության, անվտանգության եւ զարգացման վրա նրանց ազդեցության մասին» հարցը: Կետը, որ առաջարկում են Վրաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան եւ Մոլդովան. «Այն հանգամանքը, որ տարածաշրջանի հակամարտությունների ազդեցության մասին հարցը արծարծվում է Գլխավոր վեհաժողովում, այլ ոչ թե Անվտանգության խորհրդում, որը կոչված է քննել նման հարցերը, ավելորդ անգամ հաստատում է, որ այդ սադրիչ դեմարշի նպատակը ոչ թե մտահոգությունն է իրավունքի եւ արդարության վրա հիմնված խաղաղության մասին, այլ ձգտումը օգտագործել Գլխավոր վեհաժողովը աջակցություն ստանալու համար իրենց զավթողական նպատակների եւ հիմնավորելու համար նրանց կողմից նախապատրաստվող ուժային ակցիաները, ճնշելու համար մեր ժողովրդների օրինական ձգտումը ապրել խաղաղ, այլ ժողովրդների եւ երկրների հետ իրավահավասար պայմաններում»:



Այնուհետեւ դիմումի մեջ ասվում է, որ չճանաչված հանրապետությունների ներկայացուցիչները ներկայացնում են իրենց կազմավորման պատմությունը, կապելով այն ԽՍՀՄ փլուզման հետ: Անդրադարձ է արվում նաեւ այդ հանրապետություններին, այդ թվում նաեւ Լեռնային Ղարաբաղին:



Դիմելով ՄԱԿ-ի մշտական անդամներին, չճանաչված հանրապետությունների ներկայացուցիչները, կոչ են անում նրանց ՎՈՒԱՄ-ի ներկայացրած սառեցված հակամարտությունների հարցի քննարկման ժամանակ թույլ չտալ, որ բանավեճն ընդանա ՎՈՒԱՄ-ի երկրների պահանջի ոգով: Նրանք նաեւ պահանջում են ապահովել չճանաչված հանրապետությունների` Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Մերձդնեստրի ներկայացուցիչների մասնակցությունն այդ քննարկումներին, հաղորդում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---