Քեմերոնը մեկնարկ է տվել ԵՄ-ում Բրիտանիայի անդամության պայմանների վերանայման գործընթացին

Քեմերոնը մեկնարկ է տվել ԵՄ-ում Բրիտանիայի անդամության պայմանների վերանայման գործընթացին

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է Եվրամիությունում Մեծ Բրիտանիայի անդամության պայմանների վերանայման համար արշավի պաշտոնական մեկնարկի մասին: «Մենք մտնում ենք ԵՄ-ում անդամության պայմանների փոփոխման մասին պաշտոնական բանակցությունների փուլ»,-ասել է Քեմերոնը` ծրագրային ելույթ ունենալով Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում:

Նա հայտնել է, որ Բրիտանիայի պահանջները ներկայացրել է Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին ուղղված նամակում: Նամակի տեքստը կհրապարակվի մի փոքր ավելի ուշ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

BBC-ի հաղորդագրության համաձայն, Մեծ Բրիտանիան դեմ է Եվրոպայի ժողովրդների «էլ ավելի սերտ միությանը», պահանջում է փոխել նոր անդամների ընդունման մեխանիզմը, կասեցնելու համար չափազանց ակտիվ միգրացիան, սահմանափակել Բրյուսելի հսկողությունը ձեռնարկությունների հանդեպ, ավելացնել ազգային կառավարությունների լիազորությունները ԵՄ որոշումներին դիմակայելու հարցում և պայմաններ ստեղծել սահմանափակելու համար եվրոյի գոտու ազդեցությունը շուկաների վրա, որոնք նրա կազմում չեն:

Քեմերոնը հայտարարել է, որ Բրիտանիայի պայմաններն ամենևին անիրագործելի չեն: «Շատերը Մեծ Բրիտանիայում և Եվրամիությնում հայտարարում են, որ մենք անիրագործելի առաքելություն ենք ստանձնել: Բայց երբ տեսնում ես խնդիրները, որոնց այսօր բախվում են եվրոպացի առաջնորդները, ապա փոփոխությունները, որոնց ձգտում է հասնել Մեծ Բրիտանիան, չեն դասվում «անիրագործելիների» շարքին: Դրանք իրականում հնարավոր է կատարել, եթե լինեն քաղաքական կամք և քաղաքական երևակայություն»,-ասել է Քեմերոնն իր ելույթում:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ֆիլիպ Համոնդը հայտարարեց, որ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներին չի հաջողվի «շեղել» փոփոխություններով ԵՄ-ում: «Խոսքը հիմնարար փոփոխությունների մասին է Եվրամիությունում»,-ասել է նա` հավելելով, որ բրիտանացիներից «չի հաջողվի կոսմետիկ փոփոխություններով «պրծնել»:

Դևիդ Քեմերոնը խոստացել է հանրաքվե անցկացնել ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի անդամության շուրջ, ինչպես նաև բանակցել Եվրամիության մյուս առաջնորդների հետ կազմակերպության բարեփոխման մասին: Ինքը Քեմերոնը կողմ է անդամությանը, սակայն այդպիսով ենթադրում է հասնել Եվրամիության բարեփոխումներին, որոնք Լոնդոնն անհրաժեշտ է համարում, առաջին հերթին, Մեծ Բրիտանիային կորցված իշխանական լիազորությունները վերադարձնելու հարցում: Այդ դեպքում, ըստ նրա, բրիտանացիներն ուրախ կլինեն մնալ ԵՄ կազմում: Եթե վարչապետի պահանջը մերժվի, ապա նա ևս կսատարի ԵՄ-ից դուրս գալուն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---