Սիրիական բանակն ապաշրջափակել է Հալեպի գավառում գտնվող ավիաբազան

Սիրիական բանակն ապաշրջափակել է Հալեպի գավառում գտնվող ավիաբազան

PanARMENIAN.Net - Սիրիական բանակը ճեղքել է «Իսլամական պետության» ահաբեկիչների կողմից 2 տարի շարունակ պաշարված Քվեյրիս օդանավակայանի շրջափակումը, հայտնել է Reuters-ը Սիրիայի պետական հեռուստատեսության վրա հղումով: Հայտարարվել է, որ զորքերն ամբողջությամբ ապաշրջափակել են ավիաբազան և ստիպել ահաբեկիչներին նահանջել օդանավակայանի մոտակա տարածքից:

Քվեյրիս ավիաբազան գտնվում է երկրի հյուսիս-արևմուտքում Հալեպի գավառում: 2 տարի այն շրջափակված էր գրոհայինների կողմից, ընդ որում ռազմակայանի ներսում գտնվող զինվորականները շարունակում էին դիամդրությունը` զենք ու զինամթերք ստանլով օդից: Մինչ պատերազմը օդանավակայանն օգտագործվել է սիրիական ՌՕՈւ ուժերի օդաչուների վարժանքների համար:

Նոյեմբերի 10-ին հրթիռակոծվել է սիրիական Լաթակիան, որտեղ տեղակայված է ռուսական ռազմակայանը: Զոհերի թիվը հասնում է 23-ի: Ըստ նախնական տվյալների, հրթիռակոծման հետևանքով ավելի քան 60 մարդ վիրավորվել է: Զոհվածներն ու վիրավորները մեծամասամբ ուսանողներ են:

Նոյեմբերի 9-ին Սիրիային հավատարիմ Բաշար Ասադի ուժերը հաշվետու եղան Հալեպի գավառում հաջող նախահարձակ գործողությունների մասին: Նոյեմբերի 2-ին հայտնի դարձավ, որ ԻՊ գրոհայինները հետ են գրավել կառավարական ուժերից Մհին քաղաքը Հոմս գավառում, որը ռազմավարական կարևոր նշանակություն ունի:

Նոյեմբերի 4-ին սիրիական բանակի մարտիկներն աշխարհազորայինների աջակցությամբ ազատագրել են Սալմիա-Հանասիր ավտոմայրուղին Համա քաղաքից դեպի արևելք: Այդ ավտոմայրուղին «կյանքի ճանապարհ» են անվանում, քանի որ դրանով է իրականացվում Սիրիայի հյուսիսային մայրաքաղաք Հալեպի մատակարարումը: Նոյեմբերի 2-ին հայտնի դարձավ, որ ԻՊ գրոհայինները հետ են գրավել կառավարական ուժերից Մհին քաղաքը Հոմս գավառում, որը ռազմավարական կարևոր նշանակություն ունի:

2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին:

Ըստ ՄԱԿ տվյալների, Սիրիայում հակամարտության 4,5 տարվա ընթացքում զոհվել է ավելի քան 250 հազար մարդ, ավելի քան 4 մլն դարձել է փախստական: Հումանիտար օգնության կարիք ունեցողների թիվը գերազանցում 12 միլիոնը, որոնցից գրեթե 500 հազարը դժվարանցանելի շրջաններում է գտնվում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---