Ադրբեջանը թույլ չի տվել իր տարածք մտնել Հայաստանից մեկնող ռուսական Ան-124-ին18 նոյեմբերի 2015 - 10:54 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 15-ին Ռուսաստանի ՌՏՈւ Ան-124 տրանսպորտային ինքնաթիռը, որն օդ էր բարձրացել Գյումրիի օդանավակայանից, և, հավանաբար, Ռուսաստան էր ուղևորվում, որոշ ժամանակ անց ստիպված է եղել վերադառնալ, քանի որ Ադրբեջանն արգելել է ինքնաթիռին մուտք գործել իր օդային տարածք: Տեղեկությունն այդ մասին հրապարակվել է ավիացիոն Mil Avia բլոգում, հայտնում է Razm.info-ն: Հրապարակմանն ամրագրված է օդաչուի ռադիոբանակցությունների ձայնագրությունը Գյումրիի օդանավակայանի կարգավարի հետ: Ըստ ձայնագրության, օդաչուն հայտնել է, որ ստիպված է օդանավակայան վերադառնալ, քանի որ «Ադրբեջանի ռազմական սեկտորն արգելել է մուտքը գոտի»: Դեռևս ոչ պաշտոնական Բաքուն, ոչ Մոսկվան, ոչ էլ Երևանը մեկնաբանություններով հանդես չեն եկել: Գյումրիում է տեղակայված Հայաստանում 102-րդ ռուսական ռազմակայանը, որի նյութատեխնիկական ապահովումն իրականացվում է հիմնականում օդային ճանապարհով: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |