Լիբանանը չի բացառում ռազմական աջակցության խնդրանքով ՌԴ-ին դիմելու հնարավորությունը

Լիբանանը չի բացառում ռազմական աջակցության խնդրանքով ՌԴ-ին դիմելու հնարավորությունը

PanARMENIAN.Net - Լիբանանի ԱԳՆ ղեկավար Ջեբրան Բասիլը հայտարարել է, որ իր երկիրը կարող է դիմել Ռուսաստանին ահաբեկչության դեմ պայքարում ռազմական աջակցության խնդրանքով: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պարզաբանել է, որ Մոսկվան դեռևս նման դրմում չի ստացվել:

Այն մասին, որ Լիբանանը կարող է դիմել Ռուսաստանին ռազմական աջակցության խնդրանքով, Բասիլը հայտարարել է Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում, որը հեռարձակվում էր «Ռոսիա 24» հեռուստաալիքով:

«Լիբանանը կարող է այդպիսի դիմում ներկայացնել»,-ասել է լիբանանցի նախարարը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Լավրովը նշել է, որ «նման դիմում չի եղել, ուստի այս պահին քննարկելու բան չկա», ինչպես նաև նշել է, որ Ռուսաստանը «լիովին հարգում է Լիբանանի ինքնիշխան իրավունքը սեփական անվտանգության առավել արդյունավետ միջոցների ապահովman գործում», հայտնում է ՌԲԿ-ն:

Նոյեմբերի 13-ին Բեյրութի հարավային շրջանում «Իսլամական պետության» գրոհայինների կողմից իրականացված 2 պայթյունի հետևանքով 43 մարդ է զոհվել, ևս առնվազն 239-ը վիրավորվել է: Ինչպես հայտնեց Լիբանանի ներքին գործերի նախարար Նուհադ Մաշնուկը, ահաբեկիչները շահիդների գոտիներ են կրել: Սոցցանցերում շրջանառվում է «Իսլամական պետության» անունից տարածված մի հայտարարություն, որում խմբավորումը ստանձնում է Բեյրութի ահաբեկչությունը:

Ավելի վաղ հայտարարվեց, որ Իրաքի խորհրդարանը մինչև հոկտեմբերի ավարտը նախատեսում է քվեարկության դնել ՌԴ ավիացիայի աջակցության համար Մոսկվային դիմելու հարցը` «Իսլամական պետության» դեմ պայքարելու նպատակով: Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին իր հերթին հայտարարեց, որ կողջուներ ռուսական օդային գործողությունն Իրաքում: Դրան հաջորդեց ԱՄՆ միավորված շտաբների հրամանատար Ջոզեֆ Դենֆորդի հայտարարությունը, որ Վաշինգտոնը կարող է դադարեցնել աջակցել Իրաքին ԻՊ դեմ պայքարում, եթե երկրի տարածքում մղվող մարտերին միանա ռուսական կողմը:

Նոյեմբերի 5-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Իրաքը դեռ չի դիմել ՌԴ-ին ռազմական օգնության խնդրանքով, ինչպես Սիրիայի դեպքում էր:

2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---