EFSE միկրոֆինանսավորման հիմնադրամը տոնում է իր 10-րդ տարեդարձը

EFSE միկրոֆինանսավորման հիմնադրամը տոնում է իր 10-րդ տարեդարձը

PanARMENIAN.Net - Հարավ-արևելյան Եվրոպայի Եվրոպական հիմնադրամը՝ (EFSE) համաշխարհային խոշորագույն միկրոֆինանսավորման հիմնադրամներից մեկը, Բեռլինում նոյեմբերի 18-19-ին ընթացող ամենամյա հանդիպմանը տոնում է իր 10-րդ տարեդարձը: Իր սկզբնավորման օրվանից՝ տրամադրելով 680.000 ենթավարկ, որի ընդհանուր գումարը կազմում է 4.8 մլրդ եվրո՝ EFSE-ն նյութապես օժանդակել է՝ միկրո և փոքր ձեռնարկությունների (MSE-ներ) և սոցիալապես անապահով ընտանիքների ֆինանսավորումը Հարավ-արևելյան (SEE) և Եվրոպայի և արևելյան հարևանության տարածաշրջանի (ENR) 16 մասնակից երկրներում բարելավելու նպատակով: EFSE-ի ներդրումների շնորհիվ ստեղծվել և ապահովվել է ավելի քան 500.000 աշխատատեղ:

EFSE-ն վարկավորումը չի տալիս անմիջապես իր մասնակից խմբին, այլ տրամադրում է ֆինանսավորումը գործընկերային վարկավորման կազմակերպություններին (PLI-ներ), որոնք հետո փոխանցում են վարկը MSE-ներին և անապահով ընտանիքներին: EFSE-ի ցուցակում կա 69 PLI 15 մասնակից երկրներում: 2015թ. 3-րդ կիսամյակի դրությամբ, հիմնադրամի կատարած ներդրումը մասնակից երկրներում կազմում է 895.0 մլն եվրո և ներկայումս օգտագործվում է 152.878 վարկ վերաֆինանսավորելու համար՝ ընդհանուր 876.7 մլն եվրո արժողությամբ:

EFSE-ն հիմնադրված է որպես հասարակական-պետական միավորում, որտեղ բյուջետային ֆինանսավորումը օգտագործվում է որպես պահուստային պաշար մասնավոր կազմակերպությունների ներդրողների համար: Այսպիսով, հիմնադրամը հանդիսանում է որպես կրկնօրինակման նմուշ՝ մասնավոր սեկտորի ֆինանսական միջոցները զարգացման նպատակներով օգտագործելու համար:

Մասնավորապես, EFSE-ն առավելագույնս օգտագործում է 665.9 մլն եվրո հասարակական ներդրումներ (ընդհանուր ներդրված կապիտալի 65%-ը) 358.0 մլն եվրո մասնավոր ներդրումների մեջ (ընդհանուր ներդրված կապիտալի 35%-ը):

EFSE-ի 2015թ-ի Ամենամյա հանդիպման 9-րդ միջոցառումը այս տարի տեղի է ունենում Բեռլինում, որտեղ փորձագետները քննարկում են ֆինանսական ոլորտի ընթացիկ խնդիրները «Ապագայի հավասարակշռում - փոխանցեք, վերահաշվարկեք, օգտագործեք ժամանակակից տեխնոլոգիաներ» կարգախոսի ներքո: Հայտնի փորձագետների հետ քննարկվող թեմաներն են ինչպես նորարար ֆինանսական տեխնոլոգիաները, այնպես էլ մեծացող պահանջարկը հաճախորդների ֆինանսական ծառայությունների համար, ինչպես նաև բիզնեսը կայուն և կիրթ ձևով վարելու զարգացող միտումը:

«Անցած փոթորկոտ տասնամյակում EFSE-ը կայունության փարոս է եղել: EFSE Զարգացման բաժնի հետ համատեղ, որը տեխնիկական աջակցում է ցուցաբերում տեղական գործընկերներին, EFSE-ն հավատարիմ է մնում տարածաշրջանին, շարունակաբար ընդլայնել է իր բիզնեսը (մասնագիտացված և ռիսկերի կառավարման միջոցով), նույնիսկ հասցրել է իր ակտիվների իջեցման հարաբերությունը մինչև 0,4%-ի»,- նշում է EFSE-ի տնօրենների խորհրդի նախագահ Մոնիկա Բեկը: «EFSE-ի առաքելությունը կայանում է իր մասնակից տարածաշրջանի տնտեսական զարգացմանը նպաստելու մեջ: Թեև, մեր առաքելությունը դեռ չի ավարտվել, սակայն արդյունքները ցույց են տալիս, որ մենք ճիշտ ճանապարհին ենք»:

Հարավ-արևելյան Եվրոպայի Եվրոպական հիմնադրամը (EFSE) հիմնվել է KfW-ի (Գերմանիայի զարգացման բանկ) նախաձեռնությամբ և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) և Եվրոպական հանձնաժողովի ֆինանսական աջակցությամբ: Հիմնադրամը նպատակ է հետապնդում բարելավել տնտեսության և ընդհանուր բարեկեցության մակարդակը այնպիսի երկրներում, ինչպիսիք են՝ Ալբանիան, Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Բոսնիան և Հերցեգովինան, Բուլղարիան, Խորվաթիան, Մակեդոնիան (Յուգոսլավիայի նախկին Հանրապետություն), Կոսովոն, Վրաստանը, Մոլդովան, Չեռնոգորիան, Ռումինիան, Սերբիան, Ուկրաինան և Թուրքիան:

Քանի որ ֆինանսավորումը հանդիսանում է հաջողության հիմնական գործոնը միկրո, փոքր և միջին բիզնեսների խթանման գործում, EFSE-ն շեշտադրումը կատարում է տեղական ֆինանսական սեկտորների հզորացման վրա՝ ապահովելով նրանց կարիքներին համապատասխան և կայուն ֆինանսավորում: EFSE հիմնադրամը, որը երկարաժամկետ սուբսիդավորում է տրամադրում առաջին հերթին միկրո և փոքր ձեռնարկություններին (MSE-ներ), ինչպես նաև անհատ անձանց՝ տան վերանորոգման վարկեր, նպատակաուղղված է այս վարկառուների ուղղությամբ՝ տեղական գործընկերային վարկավորման կազմակերպությունների միջոցով: EFSE-ի ներդրումային գործունեությանը սատարում է EFSE Զարգացման բաժինը, որն ապահովում է տեխնիկական օժանդակությունը, խորհրդատվություններն ու ուսուցումը գործընկերային վարկավորման կազմակերպությունների շրջանակում, ինչպես նաև շուկայի յուրացմանն ու իրազեկվածությանը և պրոֆեսիոնալ կառավարման մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումները, հայտնում է հիմնադրամի մամուլի ծառայությունը:

Լինելով հիմնադրված KfW Զարգացման բանկի կողմից 2005թ-ի դեկտեմբերի 15-ին և ունենալով չորս բազմադոնոր ծրագիր՝ EFSE-ն հանդիսանում է իր տեսակի մեջ առաջին հասարակական-պետական միավորումը և առաջին մասնավոր հիմունքների վրա ստեղծված հիմնադրամը ֆինանսավորումը զարգացնելու գործում, ինչն էլ իր հերթին ծառայում է մասնակից տարածաշրջանում ՄՓՁ-ների մասնավոր ֆինանսավորումը խթանելուն: Կապիտալը տրամադրվում է բարեգործական կազմակերպությունների, միջազգային ֆինանսական կազմակերպությունների և մասնավոր կորպորատիվ ներդրողների կողմից, որոնց թվում են նաև՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարությունը (BMZ), Եվրոպական հանձնաժողովը (ԵՀ), Ալբանիայի կառավարությունը, Փոքր ու միջին բիզնեսի վարկային աջակցություն ՓԲԸ-ն (SMBCS), Հայաստանի Կենտրոնական բանկը, Ավստրիական Զարգացման բանկը (Oesterreichische Entwicklungsbank - OeEB), Զարգացման ու համագործակցության շվեյցարական կազմակերպությունը (SDC), Դանիայի Միջազգային զարգացման կազմակերպությունը (Danida), KfW-ն՝ որպես առաջատար ներդրող, Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC), Նիդերլանդական ֆինանսական ընկերությունը (FMO), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD), Եվրոպական ներդրումային բանկը (EIB), Sal. Oppenheim-ը Գերմանական բանկը (Deutsche Bank):

Օփենհայմի Ակտիվների կառավարման ծառայությունը (Oppenheim Asset Management Services S.àr.l.), որն իր գործունեությունը ծավալում է Լյուքսեմբուրգում, հանդիսանում է EFSE հիմնադրամի կառավարիչը, իսկ «Ֆայնանս ին Մոուշն»-ը (Finance in Motion GmbH), որն իր հերթին գործում է Գերմանիայում, հանդիսանում է հիմնադրամի միջոցների օգտագործման գծով խորհրդատուն:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---