Նավով Եվրոպա ուղևորվող մահմեդական փախստակնները ծով են նետել 12 քրիստոնյայի

Նավով Եվրոպա ուղևորվող մահմեդական փախստակնները ծով են նետել 12 քրիստոնյայի

PanARMENIAN.Net - Լիբիայից նավով Իտալիա ուղևորվող փախստականները ծովն են նետել 12 քրիստոնյայի:

Ինչպես գրում է CNN-ն իտալական ոստիկանությանը հղումով, ընդհանուր առմամբ նավում 105 մարդ է եղել: Ենթադրվում է, որ քրիստոնյաների վրա հարձակվածները Կոտ Դ’ Իվուարի, Մալիի և Սենեգալի քաղաքացիներ են եղել: Իսկ քրիստոնյաները, որոնց նետել են ծովը, Նիգերիայի և Գանայի քաղաքացիներ էին:

Մյուս ուղևորները պնդում են, որ հարձակվողների ավազակախումբը փորձել է նաև այլոց նետել դուրս նավից, սակայն նրանց հաջողվել է փրկվել` «կենդանի շղթա» կազմելով:

Նավը հայտնաբերել են իտալացիներն ու ուղեկցել այն Պալերմո նավահանգիստ նոյեմբերի 18-ին, որից հետո ոստիկանությունը ձերբակալություններ է կատարել:

Ըստ Եվրահանձնաժողովի նոյմեբերի 4-ին հրապարակված զեկույցի, մինչև 2016-ի ավարտը Եվրամությունում փախստականների թիվը կհասնի 3 միլիոնի: Նշվում է, որ ընթացիկ տարվա սկզբից ապաստան և աշխատանք գտնելու նպատակով Եվրոպա է ժամանել արդեն 700 հազար մարդ: «Մենք պետք է պատրաստ լինենք, որ մինչ գալիք տարվա փետրվարն ամեն օր մինչև 5 հազար մարդ կարող է ժամանել: Վերջին շրջանում աճել է ողբերգական դեպքերի քանակը: Եթե մենք չսկսենք գործել հենց հիմա, զոհերի քանակը կավելանա»,-հայտարարել է ՄԱԿ Փախստականների գծով գերագուն հանձնակատարի վարչության ներկայացուցիչ Ուիլյամ Սփինդլերը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---