Մալիում հյուրանոցի վրա հարձակման հետևանքով զոհվել է ռուսական ավիաընկերության 6 աշխատակից

Մալիում հյուրանոցի վրա հարձակման հետևանքով զոհվել է ռուսական ավիաընկերության 6 աշխատակից

PanARMENIAN.Net - Մալիում հյուրանոցի վրա հարձակման հետևանքվ զոհվել է ռուսական «Վոլգա-Դնեպր» ավիաընկերության 6 աշխատակից, հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն: Եվս 6 ռուսաստանցու, որոնք հայտնվել էին պատանդների թվում, հաջողվել է ազատել, հայտնում է Meduza-ն.

Մալիի մայրաքաղաքում Բամակոյում գտվող Radisson հյուրանոցը, որտեղ 170 մարդ կար, նոյեմբերի 20-ի առավոտյան ժամը 7-ին գրոհել է 2 ահաբեկիչ: Գնդակահարելով պահնորդական ծառայության աշխատակցին` նրանք բարձրացել են վերև: Դրանից հետո ոմանց, այդ թվում Air France-ի անձնակազմին և ԱՄՆ 6 անդամներին հաջողվել է դուրս գալ հյուրանոցից:

Ահաբեկչության հետևանքով զոհվել է 19 մարդ, այդ թվում նաև Չինաստանի քաղաքացիներ և մեկ ամերիկացի: Ահաբեկիչները ոչնչացվել են: Տարբեր տվյալներով, հարձակվողները 2-5 հոգի էին: Ավելի ուշ Մալիի նախագահ Իբրահիմ Բուբաքր Քեյթան հայտարարեց, որ Բամակոյի կենտրոնում Radisson հյուրանոցի վրա հարձակման հետևանքով 19 մարդ է զոհվել, 7-ը` վիրավորվել, 2 ահաբեկիչները ոչնչացվել են:

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ-ին հավատարմության երդում տված ահաբեկչական «Ալ Մուրաբիտուն» խմբավորումը, որն արդեն ստանձնել է պատասխանատվությունը Մալիում հյուրանոցների վրա հարձակման համար, այդ թվում ընթացիկ տարվա օգոստոսին, երբ հարձակման զոհ դարձավ 13 մարդ:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---