ՄՊՀ-ն վարույթ է հարուցել gg-ի նկատմամբ հասարակության մոլորեցման առերևույթ հատկանիշներով

ՄՊՀ-ն վարույթ է հարուցել gg-ի  նկատմամբ հասարակության մոլորեցման առերևույթ հատկանիշներով

PanARMENIAN.Net - Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մայիսի 21-ին վարույթ է հարուցել «Ջիջի» (gg) փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ հասարակության մոլորեցման առերևույթ հատկանիշներով։

Խոսքը «gg» հավելվածի միջոցով անկանխիկ եղանակով պատվեր գրանցելիս ներկայացված արժեքը երթի ավարտին ավելացնելու, ինչպես նաև պատվերի ավարտի ժամանակ կոնկրետ գումար ներկայացնելու, սակայն դրանից ավել գումար գանձելու միջոցով դրսևորված հասարակության մոլորեցմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշների առերևույթ առկայության մասին է, տեղեկացնում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից։

Վարույթի հարուցման առիթ է հանդիսացել քաղաքացու հաղորդումը, ինչպես նաև էլեկտրոնային փոստով ստացված նամակը:

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---