Եվրամիությունը պատրաստ չէ ընդունել Թուրքիային որպես լիիրավ անդամ

PanARMENIAN.Net - Եվրամիությունը պատրաստ չէ ընդունել Թուրքիային որպես լիիրավ անդամ: Այդ մասին Երեւանում հայտարարել է թուրք փորձագետ եւ քաղաքագետ Դիբա Նիգար Գոքսելը: Նրա խոսքերով, Թուրքիան ներկայումս այլ ուղիներ է որոնում սեփական վիճակն ամրապնդելու համար ինչպես տարածաշրջանում, այնպես էլ եվրոպական տարածքում: Որպես օրինակ նա բերել է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը (ՍԾՏՀ): «Թուրքիայի գործունեությունը ՍԾՏՀ-ում կարող է աջակցել Հարավային Կովկասի երկրների ընթացքին դեպի Եվրամիություն: Թուրքիան համոզված է, որ ՍԾՏՀ երկրները պարտավոր են վճռական դեր կատարել տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ապահովման գործում: Ինչ վերաբերում է Թուրքիայի եվրաինտեգրմանը, ապա կարելի է նշել երկու հիմնական ուղղություն, որով կարող են զարգանալ հարաբերությունները` հեռանկարներ երկրի համար եւ պարտավորություններ ԵՄ առջեւ: Ցավոք, ուղղություններից եւ ոչ մեկը դեռեւս արդյունք չի տալիս»,-ընդգծել է նա:



Փորձագետը Թուրքիայից նշել է նաեւ, որ ԵՄ-ն կարող է վերջնականապես կորցնել վստահությունը տարածաշրջանի երկրների հանդեպ, եթե նրանք չհասնեն կայունության: Ինչ վերաբերում է Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերություններին, ապա Գոքսելը նշել է, որ երկու երկրների հարաբերությունները ՍԾՏՀ շրջանակներում բավականին արդյունավետ են, եւ կարող են ավելի բարելավվել: «Այդպիսով, կլուծվեն տարծաշրջանային բազմաթիվ խնդիրներ եւ, ոչ վերջին հերթին, էներգետիկ հարցերը, որտեղ էական դեր է կատարում Ռուսաստանը»,-ասել է նա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---