Իլհամ Ալիեւ. «Մենք մոտենում ենք Ղարաբաղի շուրջ բանակցությունների վերջին փուլին»

PanARMENIAN.Net - «Արդեն շուրջ երեք տարի է ղարաբաղյան հակամարտության շուրջ բնակցություններն անցնում են «Պրահայի գործընթացի» շրջանակներում եւ այդ ընթացքում եղել են բավարար քանակի հանդիպումներ ինչպես նախագահների, այնպես էլ արտգործնախարարների մասնակցությամբ, որոնց ժամանակ, բնականաբար, քննարկվել են այդ խնդրի լուծման խնդիրները: Այդ ընթացքում մենք որոշակի փուլեր ենք անցել: Մենք արդեն մոտենում ենք Ղարաբաղի շուրջ բանակցությունների վերջին փուլին»,-«ԱզՏՎ»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Նրա խոսքերով, արդեն շուրջ երեք տարի շարունակվող բանակցությունների ընթացքում քննարկվել են բոլոր հարցերը, կողմերի դիրքորոշումները ձեւավորվել են վերջնականապես: «Այժմ մենք գտնվում ենք մի փուլում, երբ բանակցային գործընթացի ապագան մեզանից է կախված: Այդ տեսակետից, ես ընդհանուր առմամբ նորմալ եմ գնահատում վերջին հանդիպման արդյունքները: Մեր վերջին հանդիպման ժամանակ տեղի ունեցան շատ լուրջ բանակցություններ, քննարկվեցին վիճահարույց հարցերը: Վերջերս մեզ հաջողվեց լուծել մի շարք խնդիրներ: Մեզ հաջողվեց համաձայնեցնել նախկինում չհամաձայնեցված հարցեր, սակայն կան այնպիսի սկզբունքային հարցեր, որոնց վերաբերյալ մեր տեսակետները տաբեր են եւ մենք քննարկեցինք դրանք: Ադրբեջանի դիրքորոշումն անփոփոխ է մնացել: Մենք հանդես ենք գալիս այդ խնդրի լուծման օգտին Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանման տեսակետից»,-ընդգծել է Ադրբեջանի նախագահը, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---