Արգենտինան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 29-ին Արգենտինայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը, համապատասխան օրենքին կողմ է քվեարկել 173 պատգամավոր, 2 ձեռնպահ են մնացել: Արգենտինան դարձավ Ուրուգվայից հետո երկրորդ երկիրը հարավամերիկյան մայրցամաքում, որը 20-րդ դարասկզբի իրադարձություններն որակեց որպես Ցեղասպանություն: Օրենքը նախատեսում է, որ պետական հաստատությունների հայազգի աշխատակիցները ապրիլի 24-ին կարող են ազատվել իրենց պարտականությունների կատարումից: Բացի այդ, փաստաթուղթը ապրիլի 24-ը ազատ օր է սահմանում հայազգի աշակերտների համար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---