ՀՀ-ն համացանցի որակի համաշխարհային վարկանիշում 76-րդն է 167 երկրից

ՀՀ-ն համացանցի որակի համաշխարհային վարկանիշում 76-րդն է 167 երկրից

PanARMENIAN.Net - Mesuaring the Information Society կազմակերպությունը ներկայացրել է հերթական զեկույցը, որը վերաբերում է տարբեր երկրներում համացանցի որակին։ Ընդհանուր առմամբ, վարկանշային աղյուսակում ներառվել է 167 երկիր, որոնց թվում Հայաստանը 5.35 միավորով զբաղեցրել է 76-րդ հորիզոնականը։

Վերջին անգամ Mesuaring the Information Society-ն ի զեկույց է ներկայացրել է 2010-ին:

ՀՀ-ն 2010-ի զեկույցի համեմատությամբ 2 կետով բարելավել է իր դիրքերը:

Համացանցի որակն երկրում գնահատվել է 10 բալանոց սանդղակով: Մասնագետները հաշվի են առել ինտերնետ ծառայությունների արագությունը, մատչելիությունը, արժեքը, համացանցից օգտվելու համար նախատեսված համապատասխան սարքերի տարածվածությունը և մի շարք այլ կարևոր գործոններ, Gazeta.ru-ին հղումով գրում է Tert.am-ը:

Մասնագետների կազմած վարկանշային աղյուսակում առաջատարը Հարավային Կորեան է` 8.93 միավորով: Այս երկրին հաջորդում են Դանիան և Իսլանդիան` 8.88 և, համապատասխանաբար, 8.86 միավորներով: Մինչդեռ վարկանշային աղյուսակի վերջին 3 հորիզոնականները զբաղեցնում են Եթովպիան` 1.45 միավորով, Էրիթրեան`1.22 միավորով, և Չադը` 1.17 միավորով:

Մինչդեռ Ռուսաստանը (6.91 միավոր), Ադրբեջանը (5.79 միավոր), Թուրքիան (5.58 միավոր), Վրաստանը (5.25 միավոր) և Իրանը (4.79 միավոր) զբաղեցրել են 45-րդ, 67-րդ, 69-րդ, 78-րդ և, համապատասխանաբար, 91-րդ հորիզոնականները:

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը իրականացրել է հետազոտություն, որտեղ ներկայացնում է 2014-ին Հայաստանի տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխոնոլոգիաների ոլորտի վիճակագրությունը:

Հետազոտության համաձայն` ինտերնետ կապից (այդ թվում՝ անլար 3G և GPRS) օգտվողների թիվը հասել է շուրջ 67%-ի, այսինքն՝ ընդհանուր տվյալներով կան 2 միլիոն օգտագործողներ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---