«ՈՉ»-ի համատեղ շտաբ. Ընտրողների լրացուցիչ ցուցակները կեղծիքի ակնհայտ մեխանիզմ են

«ՈՉ»-ի համատեղ շտաբ. Ընտրողների լրացուցիչ ցուցակները կեղծիքի ակնհայտ  մեխանիզմ են

PanARMENIAN.Net - «ՈՉ»-ի համատեղ շտաբը հայտարարություն է տարածել ընտրատեղամասերից ստացվող լրացուցիչ ցուցակների (հաշվառման հասցեից տարբերվող հասցեներին վերաբերվող ընտրատեղամասերում քվեարկող քաղաքացիների ցուցակների – խմբ.) հետ կապված ահազանգերի վերաբերյալ։

Հայտարարությունում ասվում է, որ ցուցակները նախապես պետք է կազմվեին այն քաղաքացիների հայտերի հիման վրա, ովքեր, իրերի բերմամբ, այդ օրը իրենց բնակավայրում չէին կարող լինել՝ նրանց քվեարկությունը գտնվելու վայրում ապահովելու համար։ «Պարզվում է, որ այդ «լրացուցիչ ցուցակներում» ընդգրկված են շատ մեծ թվով մարդիկ գյուղական վայրերից, ովքեր քվեարկելու իրավունք են ստացել Երևանում։ Ընդ որում՝ Երևանի յուրաքանչյուր տեղամասի «լրացուցիչ ցուցակում» հայտնվել են հենց որոշակի մեկ գյուղական համայնքի տասնյակ ընտրողներ։ Սա նշանակում է, որ գործ ունենք ընտրակեղծիքի նախապես մտածված հնարքի հետ։ Հատկանշականն այն է, որ այս պահի դրությամբ, «լրացուցիչ ցուցակներով» քվեարկությանը մասնակիցների ակտիվությունը մի քանի անգամ գերազանցում է սովորական ցուցակներով քվեարկողների ակտիվությանը», - ասվում է հայտարարությունում։

«Ակնհայտորեն որպես ընտրակեղծիքի մեխանիզմ մտահղացված այս մեքենայության վրա ենք հրավիրում հանրապետության Ոստիկանության, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ Դատախազության ուշադրությունը։ Այս ապօրինության համար պատասխանատվությունն ընկնում է առաջին հերթին ոստիկանության վրա, որը կազմել է այս ցուցակները, ինչպես նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և դատախազության վրա, որոնք համապատասխան հսկողություն չեն իրականացրել», - նշվում է հայտարարությունում։

Հանրաքվեի ողջ ընթացքը՝ PanARMENIAN.Net թարմացվող լրահոսում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---