Օբամա. Կրակի դադարեցումը Սիրիայում թույլ կտա ԱՄՆ-ին և ՌԴ-ն միասին պայքարել ԻՊ դեմ

Օբամա. Կրակի դադարեցումը Սիրիայում թույլ կտա ԱՄՆ-ին և ՌԴ-ն միասին պայքարել ԻՊ դեմ

PanARMENIAN.Net - Հրադադարը Սիրիայում կօգնի ԱՄՆ-ին, նրանց դաշնակիցներին ու Ռուսաստանին պայքարել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր հեռուստաելույթում` դիմելով ամերիկացիներին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: :

«Ամերիկայի ղեկավարությամբ միջազգային հանրությունը սկսել է աշխատել հրադադարի գործընթացի և ժամանակացույցի և սիրիական հակամարտության քաղաքական լուծում գտնելու ուղղությամբ: Դա թույլ կտա Սիրիայի ժողովրդին, ինչպես նաև ցանկացած այլ երկրի, ներառյալ մեր դաշնակիցներին, ինչպես նաև Ռուսաստանին, կենտրոնանալ մեկ ընդհանուր նպատակի` ԻՊ ոչնչացման վրա»,-ասել է Օբաման:

Ավելի վաղ Օբաման հայտարարել էր, որ Ռուսաստանն ու Իրանը պետք է որոշեն` ցանկանում են աջակցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, թե «պահպանել սիրիական պետությունը», եթե այն օրինական լինի: Ըստ Օբամայի, քաղաքացիական պատերազմը Սիրիայում չի ավարտվի, եթե Ասադը շարունակի կառավարել երկիրը, քանի որ նա չի կարող «վերադարձնել օրինականությունը»:

Միևնույն ժամանակ Օբաման նշել է, որ ԱՄՆ-ն չպետք է ներգրավվի նոր լայնածավալ պատերազմում Իրաքում և Սիրիայում, քանի որ դա է «Իսլամական պետության» նպատակը: «Դա կհանգեցնի հազարավոր զոհերի մեր զինծառայողների շրջանում և կվատնի մեր ռեսուրսները»,-ասել է Օբաման:

ԱՄՆ նախագահը կոչ է արել Կոնգրեսին քվեարկել ԻՊ դեմ ուժ կիրառելու օգտին: «Եթե Կոնգրեսը, համամիտ է ինձ հետ և կարծում է, որ մենք մասնակցում ենք ԻՊ դեմ պատերազմին, ապա պետք է քվեարկի այդ ահաբեկիչների դեմ ռազմական գործողությունները շարունակելու օգտին»,-ասել է Օբաման:

Օբաման նաև հորդորել է օրենք ընդունել, որով կարգելվի զենք գնել այն անձանց, որոնք ծայրահեղականության մեջ կասկածյալների ցուցակում են: ԱՄՆ նախագահը նաև հորդորել է սահմանափակել ինքնաթձիգ հրազենի վաճառքը: «Դա ազգային անվտանգության հարց է»,-ասել է նա:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Իսլամական պետության» գրոհայինները ստանձնել են Կալիֆորնիայի Սան Բերնարդինոյում տեղի ունեցած և 14 մարդու կյանք խլած ահաբեկչության պատասխանատվությունը` հայտարարելով, որ գործողությունը կատարել են իր հետևորդները: Դեկտեմբերի 2-ին Սայեդ Ռիզվան Ֆարուկը կնոջ` Տաշֆին Մալիկի հետ, զինված ինքնաձիգերով և 2 ատրճանակով, դեկտեմբերի 2-ին ԱՄՆ Կալիֆորնիայի Սան Բերնարդինո քաղաքում 14 մարդ են սպանել և ևս 21-ին վիրավորել: Ոստիկանությունը երկուսին էլ ոչնչացրեց պատահարի վայրից նրանց փախուստի դիմելուց մի քանի ժամ անց:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---