Իրանի հոգևորական. Եթե Իրանը չլիներ, Ադրբեջանն այսօր գոյություն չէր ունենա

Իրանի հոգևորական. Եթե Իրանը չլիներ, Ադրբեջանն այսօր գոյություն չէր ունենա

PanARMENIAN.Net - Եթե Իրանը չլիներ, այսօր Ադրբեջանը գոյություն չէր ունենա: Այս մասին իրանական հայտարարել է Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի Սարաբ քաղաքի հոգևորական (իմամ ջոմ՛ե) Ալի Աքբար Աքրամին:

Իրանցի հոգևորականը, դատապարտելով նոյեմբերի 26-ին Ադրբեջանի Նարդարան ավանում ոստիկանական ուժերի մասնակցությամբ տեղի ունեցած արյունալի բախումը, մասնավորապես նշել է.

«Արդբեջանը հասել է նրան, որ այդ երկրի արտգործնախարարը հայտարարում է, որ Իրանն ահաբեկիչ է և Ադրբեջանի անկայունության պատճառն Իրանն է: Մենք Ադրբեջանի բռնապետ պաշտոնյաներին խիստ նախազգուշացնում ենք, որ եթե աշխարհի որևէ վայրում շիաների նկատմամբ բռնություն է կիրառվում մենք նրանց օգնել և այսուհետ ևս կշարունակենք աջակցել», «Ղաֆղազ.իր» կայքին հղումով մեջբերում է Panorama.am-ը:

Ալի Աքբար Աքրամին հավելել է. «Մի՞թե Իլհամ Ալիևը մոռացել է, որ եթե ղարաբաղյան պատերազմի ժամանակ Իրանը չօգներ Ադրբեջանին, հիմա ինչպիսի՞ իրավիճակում կլիներ այդ երկիրը: Ադրբեջանը մի քանի անգամ արդեն կանգնել էր կործանման եզրին, և այդ նույն Իլհամ Ալիևը նպատակ ուներ փախչելու երկրից»:

Դեկտեմբերի 1-ին Ադրբեջանի ներքին զորքերի ուժեղացված ստորաբաժանումները մուտք են գործել Նարդարան ավան, որտեղ անցած շաբաթ հավատացյալների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախման հետևանքով 7 մարդ է զոհվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---