Լավրով. Պուտինը ներողություն էր խնդրել Էրդողանից օդային տարածքը խախտելու համար Սու-24-ի միջադեպից առաջ

Լավրով. Պուտինը ներողություն էր խնդրել Էրդողանից օդային տարածքը խախտելու համար Սու-24-ի միջադեպից առաջ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մինչև ռուսական Սու-24-ի խոցումն անձամբ էր ներողություն խնդրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից: Այդ մասին դեկտեմբերի 9-ին հայտնել է ՌԻԱ Նովոստին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարության վրա հղումով:

Լավրովը նաև ասել է, որ Ռուսաստանը Սու-24-ի խոցման միակ պատճառը համարում է հակաահաբեկչական ջանքերը խափանելու Թուրքիայի փորձը:

«Մենք այլ բացատրություն չենք տեսնում, ցանկություն է եղել կամ խափանել հակաահաբեկչական ջանքերը, նվազ արդյունավետ դարձնել, կամ ստիպել ՌԴ-ին դադարեցնել գործողությունները Սիրիայի օդային տարածքում, կամ գուցե խափանել նաև քաղաքական գործընթացը, որն այժմ ուրվագծվում է Վիեննայի պայմանավորվածությունների հիման վրա»,-հավելել է Լավրովը, հայտնում է «Դոժդ» հեռուստաալիքը:

Նոյեմբերի 24-ին թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ է խոցել Սիրիայի հետ սահմանին: Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվել է Սիրիայի տարածքում «օդ-օդ» հրիթռով: Ըստ ՌԴ նախագահի, ռուս օդաչուներն ու ռուսական ինքնաթիռը չէին սպառնում Թուրքիային: «Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը հարված է թիկունքից, որ հասցրեցին ահաբեկիչներին աջակցողները»,-ասել է նա: Միաժամանակ ՌԴ նախագահը հայտարարել է, որ ՌԴ-ն վաղուց է ֆիքսել, որ Թուրքիայի տարածքում շատ նավթ կա, որը ստացվում է ԻՊ կողմից վերահսկվող հանքերից:

2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---