ՀԱՊԿ Ռազմական խորհուրդն ագրեսիա է որակել Թուրքիայի կողմից Սու-24-ի խոցումը

ՀԱՊԿ Ռազմական խորհուրդն ագրեսիա է որակել Թուրքիայի կողմից Սու-24-ի խոցումը

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ Ռազմակամ կոմիտեի նիստի մասնակիցները միաձայն հավանություն են տվել Ռուսաստանի գործողություններին Սիրիայում` դատապարտելով Թուրքիայի օդուժի հարձակումը ռուսական Սու-24 ռմբակոծիչի վրա: Այս մասին հայտարարել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, որն այսօրվա նիստում ստանձնել է Ռազմական կոմիտեի նախագահությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«ՀԱՊԿ անդամ երկրների բոլոր շտաբերի պետերը հավանություն տվեցին Ռուսաստանի դիրքորոշմանը` ստոր ագրեսիա որակելով ռուսական ինքնաթիռի ոչնչացումը Թուրքիայի կողմից: Այլ կերպ մենք չէինք ցանկանում որակել` դա հարված էր թիկունքից, ինչպես անմիջապես միջադեպից հետո ասացին այդ մասին Ռուսաստանում»,-ասել է Խաչատուրովը: Խաչատուրովը նշել է. «Մենք Ռուսաստանի հետ ենք բոլոր հարցերում: ՀԱՊԿ-ը միասնական է և կուռ ինչպես երբեք: Մենք ավելի կհզորանանք: Այսօր կոմիտեում կայացված բոլոր որոշումները հօգուտ իմ խոսքերի են»,-հայտարարել է Խաչատուրովը:

Իր հերթին ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը նշել է, որ նիստի մասնակիցները քննարկել են այն միջոցները, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել «կանխելու համար ահաբեկչական գործողությունների հետագա զարգացումը ՀԱՊԿ տարածքի տարբեր շրջաններում»:

«Քննարկվել է նաև ռազմաքաղաքական իրավիճակը ՀԱՊԿ երկրներում, կարծիքներ են փոխանակվել հետագա զարգացումների վերաբերյալ: Ուշադրության կենտրոնում էր նաև ռուսական ինքնաթիռի խոցումը Սիրիայի տարածքում և գլխավոր շտաբերի բոլոր պետերը միաձայն դատապարտեցին խոցումն ու սատարեցին ՌԴ դիրքորոշմանը»,-ասել է գեներալը:

Ըստ նրա, նախանշվել են նաև ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի զարգացման այլ կարևոր ուղղություններ: Վստահ ենք, որ այդ աշխատանքը լավ արդյունք կտա»,-ասել է Գերասիմովը:

Նոյեմբերի 24-ին թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ է խոցել Սիրիայի հետ սահմանին: Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվել է Սիրիայի տարածքում «օդ-օդ» հրիթռով, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ըստ ՌԴ նախագահի, ռուս օդաչուներն ու ռուսական ինքնաթիռը չէին սպառնում Թուրքիային: «Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը հարված է թիկունքից, որ հասցրեցին ահաբեկիչներին աջակցողները»,-ասել է նա: Միաժամանակ ՌԴ նախագահը հայտարարել է, որ ՌԴ-ն վաղուց է ֆիքսել, որ Թուրքիայի տարածքում շատ նավթ կա, որը ստացվում է ԻՊ կողմից վերահսկվող հանքերից:

2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---