ԵՄ-ն ընտրախախտումների մասին հաղորդումների թափանցիկ քննության կոչ է անում

ԵՄ-ն ընտրախախտումների մասին հաղորդումների թափանցիկ քննության կոչ է անում

PanARMENIAN.Net - Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների առաքելությունների ղեկավարների համաձայնությամբ Եվրոպական միության պատվիրակությունը հանդես է եկել համատեղ հայտարությամբ:

«Եվրոպական միությունը ուշադրությամբ հետևել է 2013-ից մեկնարկած` Սահմանադրական բարեփոխումների գործընթացին, և Վենետիկի հանձնաժողովի տված երկու հիմնականում դրական եզրակացություններին, որին ԵՄ-ն սատարում է, որպես Եվրոպայում սահմանադրական նորմերի դրոշակակիր կառույցի:

Մենք ի գիտություն ենք ընդունում 2015-ի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի նախնական արդյունքները:

Մենք միաժամանակ ի գիտություն ենք ընդունում մի շարք ընդդիմադիր քաղաքական առաջնորդների և անկախ դիտորդների մտահոգություններն ու կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին կատարել ընտրախախտումների վերաբերյալ արժանահավատ հաղորդումների թափանցիկ և լիարժեք քննություն», - ասվում է հաղորդագրությունում:

Նշվում է, որ առանց ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների թափանցիկ քննության և, դրանց հաստատման դեպքում խախտումների շտկման հանրաքվեն կմնա մեկ այլ բաց թողնված հնարավորություն՝ Հայաստանում ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության բարձրացման և դրանց ամբողջականության ապահովման տեսանկյունից:

«Հանրաքվեի վերջնական արդյունքների պաշտոնապես հաստատման պարագայում, մենք ընդգծում ենք, որ կաևոր է կիրառել նոր Սահմանադրությունը՝ հատկապես մարդու իրավունքներին վերաբերող գլուխը, զսպումների և հակակշիռների նոր մեխանիզմները և փոքրամասնության իրավունքները ընդդիմության համար, որպեսզի այն չմնա սոսկ թղթի վրա:

Մենք վերստին ընգծում ենք, որ կարևոր է ընդունել նոր Ընտրական օրենսգիրք՝ «ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի առաջարկներին համապատասխան, ներառական կերպով և հերթական խորհրդարանական ընտրությունների հաջորդ փուլից մեկ տարի առաջ»:

Նշվում է նար, որ հմնվելով երկկողմ գործակցության ապագա նոր իրավական շրջանակի վրա և Արևելյան գործընկերության ավելի ընդարձակ հեռանկարում՝ ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի ներքին քաղաքական, սոցիալական և տնտեսական բարեփոխումների իրականացման գործընթացին:

2015-ի դեկտեմբերի 6-ի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի 11 ընտրատարածքային հանձնաժողով ստացել է թվով 78 տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմումներ: Հանրաքվեի 3 ընտրատարածքային հանձնաժողով ստացել են դիմումներ` թվով 3 տեղամասերի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ: ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզչության, հանրաքվեի և դրան հաջորդող գործընթացների շրջանակում ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ ահազանգերին՝ դատախազության լիազորությունների շրջանակում պատշաճ իրավական գործընթաց իրականացնելու նպատակով ՀՀ դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի կողմից դեկտեմբերի 7-ի դրությամբ ուսումնասիրվել է 381 տարբեր բնույթի տեղեկատվություն (ԶԼՄ-ների և ՀԿ-ների հրապարակումներ, նաև քաղաքացիների ահազանգեր և գրավոր դիմումներ):

Դրանցից 296-ը պարունակել են առերևույթ հանցագործության հատկանիշների մասին տվյալներ, որոնք ուղարկվել են ըստ ենթակայության՝ հետաքննական և նախաքննական մարմիններին՝ նյութեր նախապատրաստելու նպատակով, իսկ 82 հրապարակում ուղարկվել է ՀՀ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ՝ ստուգողական գործողություններ իրականացնելու նպատակով: 3 դեպքով հարուցվել է քրեական գործ: Դեկտեմբերի 6-ին՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության օրը տեղի ունեցած ընտրական խախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում ստացվել է 127 հաղորդում, որոնց գերակշիռ մասը վերաբերում է ԶԼՄ-ներով տարածված ահազանգերին։

Քննության արդյունքներով դեկտեմբերի 6-ին հարուցվել է 2 քրեական գործ՝ այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքերի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով։

Դեկտեմբերի 6-ին Հայաստանում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցել է ընտրողների 50.51%-ը: Փոփոխություններին կողմ է քվեարկել ընտրելու իրավունք ունեցողների մոտ 63%-ը՝ 825.851քվե: Դեմ է քվեարկել 421.600 ընտրող կամ մոտ 32%-ը:

Սահմանադրական փոփոխությունների նախագիծը նախատեսում է անցում կիսանախագահական կառավարման համակարգից խորհրդարանական կառավարման համակարգի:

Կարդացեք նաև` ԱՄՆ դեսպանություն. Ընտրախախտումների մասին մտահոգիչ հաղորդումները պետք է հետաքննվեն

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---