Վարդան Օսկանյանն ու Էլմար Մամեդյարովն այսօր չեն հանդիպելու Բրյուսելում

PanARMENIAN.Net - Այսօր Բրյուսելում գումարված ԵԱՀԿ-ի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպում չի լինի: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը` հղում կատարելով դիվանագիտական աղբյուրներին,այսօր նախատեսված է Հայաստանի արտգործնախարարի հանդիպումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, իսկ Մամեդյարովի հետ առանձին հանդիպում նախատեսված չէ:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---