Ադրբեջանի ԱԱՆ-ի 250 աշխատակից ազատվել է աշխատանքից

Ադրբեջանի ԱԱՆ-ի 250 աշխատակից ազատվել է աշխատանքից

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության 250 աշխատակից ազատվել է աշխատանքից: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարի առաջին տեղակալ Մադաթ Գուլիևը:

Պաշտոնյան հայտնել է, որ աշխատանքից ազատվածների փոխարեն դեռ նոր նշանակումներ չեն եղել և հավելել, որ ԱԱՆ-ում դեռ պետք է «կրճատումներ» տեղի ունենան։

«Մենք կարծում ենք, որ ԱԱՆ-ի անձնական կազմը պետք է մեծաթիվ չլինի, բայց լինի օպերատիվ»,-ասել է Գուլիևը, գրում է Tert.am-ը:

Նա նաև նշել է, որ նախարարություն են վերադառնում ավելի վաղ տարբեր պատճառներով աշխատանքից հեռացված կադրերը։

Գուլիևը խուսափել է մեկնաբանել նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալությունները, նշելով, որ քննությունը շարունակվում է։

Նոյեմբերին Ադրբեջանում ազգային անվտանգության նախարարության 7 աշխատակից է ձերբակալվել (այդ թվում՝ նախարար Էլդար Մահմուդովը) ծառայողական դիրքը չարաշահելու, ներդրումային կառույցի աշխատանքին միջամտելու, քաղաքացիների իրավունքները խախտելու կասկածանքով: Ազգային անվտանգության նախարարության աշխատակիցների նկատմամբ հարուցված քրեական գործի կապակցությամբ հատուկ քննչական խումբ է ստեղծվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---