ԱՄՆ Կոնգրեսում քննարկում են Ադրբեջանի պաշտոնյաների և գործարարների դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը

ԱՄՆ Կոնգրեսում քննարկում են Ադրբեջանի պաշտոնյաների և գործարարների դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովը, որի նախագահն է Քրիս Սմիթը, դեկտեմբերի 17-ին ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանն է ներկայացրել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներին մուտքի արտոնագիր հանձնելու արգելք սահմանող օրինագիծը: Այդ մասին ասվում է ԵԱՀԿ կայքում տեղադրված հայտարարության մեջ:

«Տարիներ շարունակ Ադրբեջանի կառավարությունը սիստեմատիկ հետապնդումների քաղաքականություն է վարում անկախ լրագրողների, ընդդիմադիր քաղաքական գործիչների և քաղաքացիական հասարակության դեմ: Հաշվի առնելով այս ամենը, վերոնշյալ օրինագիծը ներկայացվել է ԱՄՆ Կոնգրես»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է haqqin.az-ը:

Օրինագիծը, որով կարող են պատժամիջոցներ սահմանվել Ադրբեջանի կառավարության անդամների դեմ, կտարածվի նաև գործարար շրջանակների վրա, որոնք առևտուր են անում ԱՄՆ հետ, անվտանգության աշխատակիցների, ուժային մարմինների և դատական իշխանությունների մարմինների վրա: Օրինագծով նախատեսվում է նաև ֆինանսական պատժամիջոցներ սահմնել:

Պատժամիջոցները կարող են չեղարկվել միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը զգալի առաջընթաց հաստատի ժողովրդավարական ինստիտուտների և քաղաքացիական հասարակության զարգացման գործում, ինչպես նաև ապահովի ազատ և արդար ընտրությունների անցկացում, ասվում է ԵԱՀԿ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

«Մենք խոստովանում ենք, որ մեր երկրների միջև ամուր կապեր կան ազգային անվտանգության և տնտեսությունների ոլորտում, սակայն ԱՄՆ-ն այլևս չի կարող կույր մնալ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների սարսափելի փաստերի հանդեպ»,-ասել է կառավարության Հելսինկյան հանձնաժողովի ղեկավար, կոնգրեսական Սմիթը:

Բազմաթիվ միջազգային կառույցների կողմից Ադրբեջանը վերջին տարիներին արժանացել է պարբերաբար կրկնվող քննադատությանը ավելի քան 100 լրագրողի, մարդու իրավունքների պաշտպանների, ընդդիմության անդամների և ժողովրդավարության համար պայքարող երիտասարդ ակտիվիստների վրա հարձակումներ կատարելու, ձերբակալելու, բանտարկելու և կտտանքների ենթարկելու համար:

ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովը, որը հետևում է մարդու իրավունքներին ու միջազգային գործակցությանը 57 երկրում, նոյեմբերի 5-ին հատուկ լսումներ է անցկացրել Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ: «Օրենքի գերակայությունն ու քաղաքացիական հասարակությունն Ադրբեջանում» խորագրով միջոցառումը կենտրոնացել էր այն խնդրի վրա, թե ինչպես է Ադրբեջանի կառավարությունն օգտագործում իր իրավական համակարգը կառավարության քննադատներին հետապնդելու ու ձերբակալելու համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---