ՀՀ ներկայացուցիչը՝ ԵԽ նախարարների կոմիտեի առանցքային կառույցներից մեկի նախագահ

ՀՀ ներկայացուցիչը՝ ԵԽ նախարարների կոմիտեի առանցքային կառույցներից մեկի նախագահ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 16-ին Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը ընտրվել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի Ծրագրի, բյուջեի և վարչական հարցերով զեկուցողներ խմբի նախագահ՝ 2016-ի հունվարի 1-ից, երկու տարի ժամկետով, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։

47 անդամ երկրների դեսպաններից բաղկացած ԵԽ նախարարների պատվիրակների կոմիտեն միաձայն հավանություն է տվել դեսպան Պապիկյանի թեկնածությանը:

Ծրագրի, բյուջեի և վարչական հարցերով զեկուցողների խումբը ԵԽ նախարարների կոմիտեի առանցքային կառույցներից է, որտեղ քննարկվում և նախարարների կոմիտեի հաստատմանն են ներկայացվում Եվրոպայի խորհրդի ծրագրային առաջնահերթությունները, բյուջեն, ֆինանսական հաշվետվությունները, կադրային և վարչական կառավարման այլ խնդիրներին առնչվող հարցեր։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---