Մարմնամարզիկներ Դավթյանը և Թովմասյանը՝ միջազգային մրցաշարի ոսկե մեդալակիրներ

Մարմնամարզիկներ Դավթյանը և Թովմասյանը՝ միջազգային մրցաշարի ոսկե մեդալակիրներ

PanARMENIAN.Net - Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամներ Արթուր Դավթյանը և Արթուր Թովմասյանը ոսկե մեդալներ են նվաճել Միխայիլ Վորոնինի գավաթի խաղարկությունում` առանձին գործիքների վրա: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն:

Արթուր Թովմասյանը լավագույնն էր օղակների վարժությունում: Արթուր Դավթյանը, ով դեկտեմբերի 16-ին ոսկե մեդալ էր նվաճել բազմամարտում, առաջինն է եղել նաև հենացատկում: Օղակների վարժությունում Դավթյանն երրորդն էր, նժույգթափերում` երկրորդը:

Մոսկվայի «Օլիմպիական ավան»-ում դեկտեմբերի 14-16-ը կայացել է Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, մարմնամարզիկ Միխայիլ Վորոնինի գավաթի միջազգային 22-րդ խաղարկությունը, որին մասնակցում էին 30 երկրի 140 մարզիկ:

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 2013-ի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է, աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր:

Մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը օղակների վարժությունում լավագույն արդյունքն է ցույց տվել 2015-ի Ունիվերսիադայում՝ արժանանալով ոսկե մեդալի:

Photo: © SrpotGymRus
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---