ԱԳ փոխնախարար. Բաքուն սրում է իրավիճակը նաև դիվանագիտության ոլորտում

ԱԳ փոխնախարար. Բաքուն սրում է իրավիճակը նաև դիվանագիտության ոլորտում

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 19-ին սպասվող՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կկայանա, եթե ինչ-որ արտառոց դեպք չլինի, ասել է արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը կառավարության նիստից հետո լրագրողներին, հայտնում է Tert.am-ը:

Խոսելով հայկական կողմի ակնկալիքների մասին` նա ասել է. «Իմ գնահատականով՝ միակ ակնկալիքն այն է, որ կարողանան վերջապես Ադրբեջանին իրական դաշտ բերել: Որովհետև այն, ինչն ինքն անում է, քայլերը հակասում են և՛ միջազգային իրավունքին, և՛ միջնորդների բոլոր հորդորներին, և՛ ընդհանուր առմամբ միջազգային պրակտիկային: Այնպես որ, քիչ է մնացել, տեսնենք՝ կհաջողվի՞ այդ հանդիպումով Բաքվի ղեկավարությանը բերել իրական դաշտ, թե՞ պետք է լրիվ այլ գործընթացներ սկսվեն»:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 18-ին աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիայի Համադաշնություն՝ Բեռն, որտեղ դեկտեմբերի 19-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Ինչ վերաբերում է այն հայտարարություններին, թե սահմանային լարվածությունը գագաթնակետին է հասել, Շավարշ Քոչարյանն ասաց, որ Ադրբեջանը դիվանագիտության ոլորտում էլ է սրում իրավիճակը:

«Նույնն է նաև դիվանագիտության ոլորտում, որովհետև տեղի է ունենում փաստացի խեղաթյուրում թե՛ բանակցային ոլորտում, թե՛ միջազգային իրավունքի: Այսինքն՝ այն դիրքորոշումը, որը որդեգրել է Ադրբեջանը՝ լինի դա ուժային դաշտում, թե դիվանագիտական, լիովին իրար համապատասխանում են: Ի սկզբանե Ղարաբաղյան հակամարտության հարցում Բաքուն որդեգրել է ուժային քաղաքականություն՝ Սումգայիթով, ջարդերով և առ այսօր դրանից չի հրաժարվել»,-ասաց նա:

Նա ընդգծեց, որ հենց այս պատճառով գործընթացում որևէ առաջընթաց անհնարին է:

«Միջազգային հանրության մոտ պետք է հասունանա այն միտքը, որ ելքը միայն ԼՂՀ միջազգային ճանաչումն է»,-ասել է նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---