ԵԱՀԿ-Ն ՄՏԱԴԻՐ Է ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՋԱՎԱԽՔԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՆՏԵԳՐԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ-ն մտադիր է Վրաստանում իրականացնել մի շարք ծրագրեր` նպատակ ունենալով խորացնել երկրի Սամցխե-Ջավախեթի շրջանի բնակչության քաղաքական, տնտեսական եւ լեզվային ինտեգրումը երկրի հասարակական-քաղաքական կյանքին: Այդ ծրագրերը քննարկվել են ԵԱՀԿ-ի եւ ՄԱԿ-ի հովանու ներքո Թբիլիսիում ընթացող խորհրդաժողովին, որը նվիրված է Ջավախեթիի շրջանի զարգացման հարցերին: Մասնավորապես, նախատեսվում են «Ռուսթավի-2» անկախ հեռուստակայանով երեկոյան տեղեկատվական թողարկումների հեռարձակում հայերեն լեզվով, հայկական ռադիոկայանի գործում, ինչպես նաեւ վրացերեն լեզվի դասախոսությունների կազմակերպում Ջավախքում: Խորհրդաժողովին մասնակցում է ԵԱՀԿ ազգային փոքրամասնությունների գծով գերագույն հանձնակատար Ռոլֆ Էկեուսը: Լրագրողների հետ զրույցում նա հայտարարել է, որ Ջավախքի շրջանը բավականին մեկուսացված է մնացած Վրաստանից ինչպես լեզվային, այնպես էլ սոցիալ-տնտեսական առումով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---