6  22.12.15 - ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի մամուլի ասուլիսը

ՊՆ խոսնակ. Այս իրավիճակը պատերազմ է

ՊՆ խոսնակ. Այս իրավիճակը պատերազմ է

PanARMENIAN.Net - Հայ-ադրբեջանական սահմանին ու ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում պատերազմ է՝ հրադարար, ըստ էության, չկա: Այս մասին լրագրողներին ասել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշել է, որ ստեղծվել է մի իրավիճակ, որում հայկական կողմի գործողությունների արդյունավետությունը որոշվում է ոչ թե 1 կամ 2 զոհով, այլ՝ հակառակորդի նպատակադրված խնդիրների խափանմամբ, նշում է «Փաստինֆոն»:

«Հակառակորդն իր առջև լուրջ խնդիրներ է դնում, սակայն ոչ մի անգամ դրանք չի լուծում, լուրջ նպատակների մասին է փաստում այն, որ նա զենքի տրամագիծը հասցրեց է տանկի կամ «Դ 30 հաուբիցի», - ընդգծել է Հովհաննիսյանը

Միաժամանակ նա նկատել է, որ դեկտեմբերի 22-ին իրավիճակը շփման գծում բավականին հանգիստ է եղել:

«Հրադադարի քիչ խախտումներ են եղել՝ մեկ-երկու տասնյակի հասնող հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը ընթացիկ են ու առօրյա են համարվում: Մեր կողմից զոհված զինվորները հիմնականում պայմանագրային զինծառայողներ են, այլ ոչ թե ժամկետային: Այսինքն՝ թշնամին փորձում է հյուծել մեր ոսկե ֆոնդը», - ասել է Հովհաննիսյանը, մեջբերում է «Ա1+»-ը:

ՊՆ խոսնակը նշել է նաև, որ ՀՀ սահմանային դիրքերին ու գյուղերի ուղղությամբ վերջին շրջանում կրակոցներ քիչ են եղել: Ինչ վերաբերում է թշնամու կողմից տանկային արկակոծմանը, ապա ՊՆ մամուլի խոսնակը նկատել է, որ դա այնքան ազդու չէ, որքան հրետանին. «Խնդիրն այն է, որ տանկը առաջնագծում չի գտնվում, և այն հատուկ է բերվում դիրք: Ադրբեջանի կողմից էլ ավելի վատ էսկալացիա է տեղի ունեցել, երբ կիրառվել է «Դ-30», - ասել է նա:

Խոսելով ադրբեջանական կողմի զոհերի մասին, Հովհաննիսհանը նշել է, որ միայն տարեվերջին կունենան զոհերի թվի մոտավոր պատկեր. «Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ ադրբեջանական կողմից զոհերի թիվն անցնում է երկու հարյուրից: Վերջնական թվեր նշելը դժվար է, քանի որ պետք է տարբեր աղբյուրներից ամբողջականացնել»:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի արձագանքին սահմանային լարվածության վերաբերյալ, Հովհաննիսյանը դա քաղաքական հարց համարեց, որին պատասխանելը նա չի համարում իր լիազորությունը:

Անդրադառնալով վերջին օրերին շփման գծում առկա լարվածությանն ու ադրբեջանական դիվերսիոն գործողություններին՝ խոսնակը նշել է, որ դրանք հիմնականում ունենում են քաղաքական դրդապատճառներ.

«Դրանք կարող են լինել և Սարգսյան-Ալիև հանդիպման, և Ադրբեջանի ներքաղաքական տարբեր զարգացումների հետևանք, ինչպես նաև՝ հայ հանրության վրա ազդելու նպատակ ունենան: Ադրբեջանն այս տարի կիրառել է սպառազինության իր ամբողջ գամման. զինամթերքի տեսակ չկար, որ չկիրառվեց: Ի դեպ, պարտադիր չէ, որ հայկական կողմը նույն ռազմամթերքով պատասխանի. կարելի է տասը արկին մեկ արկով պատասխանել ու արդյունքն ավելի լավը ու դիպուկ լինի: Ու, ընդհանրապես, ճիշտ չէ նույն ռազմատեխնիկայով պատասխանելը»:

Դեկտեմբերի 19-ին և լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում շարունակվել են զինված բախումները:

Ինչպես հայտնում է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի մամլո ծառայությունը, նշված ժամանակահատվածում հակառակորդի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1800 կրակոց տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից: Կիրառվել են նաև 60-մմ (170 արկ), 82-մմ (201 արկ), 120-մմ (1 արկ) ականանետեր, ՀՀՆ-9 (1 արկ), ՀԱՆ-17 (16 արկ) և ՌՊԳ-7 (1 արկ) տիպի նռնականետեր, TR-107 (3 արկ) տիպի հրթիռային կայանք: Հակառակորդը շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղությամբ կիրառել է նաև տանկ (12 արկ):

ՀՀ պաշտպանության նախարարությունն, իր հերթին, հաղորդում է, որ ադրբեջանական զորքերի հետ քաշման պատճառով՝ հակառակորդի կողմից ավելացել են կրակի խորությունը և ինտենսիվությունը: Հրաձգության դեպքերը շփման գծի ամբողջ երկայնքով գերազանցել են երկու հարյուրը:

Կարդացեք նաև՝ Բաբայան. Լարվածության պատճառը Սարգսյան-Ալիև հանդիպումը չէ

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---