Երեք տարիների ընթացքում Թուրքիա-ԵՄ բանակցությունները ամենամյա ստուգման են ենթարկվելու

PanARMENIAN.Net - ԵՄ-ն մասամբ սառեցնում է բանակցությունները Թուրքիայի հետ: 35 կետերից 8-ով Անկարայի հետ բանակցությունների դադարեցման վերաբերյալ ԵՄ արտգործնախարարների համաձայնությունից բացի, համաձայնության են հասել նաեւ այն կապակցությամբ, որ առաջիկա երեք տարիների ընթացքում Թուրքիա-ԵՄ բանակցային գործընթացը ամենամյա ստուգման է ենթարկվելու: Եվրոպական պետությունների որոշ ներկայացուցիչների կարծիքով, Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունների մասնակի տարկետումը անթույլատրելի է: Նրանք կարծում են, որ բանակցություններն անհրաժեշտ է «սառեցնել» միայն երեք կետերով:



Նիդերլանդական ԱԳՆ ղեկավար Բերնդ Բոտը գտնում է, որ Թուրքիային անհրաժեշտ է արագացնել մաքսային արձանագրության պարտավորությունների կատարումը: Իր հերթին, լյուքսեմբուրգցի արտգործնախարար Ժան Ասսելբորնը Եվրամիությանը նախազգուշացրել է Թուրքիայի հետ բաց վեճից: Նա գտնում է, որ Եվրոպան չպետք է թույլ տա եւս մնեկ հատ լարված թուրքական գագաթնաժողով, ինչպես դա տեղի ունեցավ 2004 թվականին. «Ես կարծում եմ, որ ներկա քննարկումները վերաբերվում են ոչ միայն Թուրքիային, այլեւ Միության նկատամամբ վստահելի հարաբերություններին: Մենք պետք է ցույց տանք, որ ԵՄ-ն միայն ազգային շահերի ընդհանրություն չէ: Մեզ համար շատ կարեւոր է նաեւ, թե մեզ ինչպես են ընդունում»,- նշել է նա, գրում է Deutsche Welle-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---