ՌԴ ԱԳՆ. ԼՂ հակամարտության կողմերը պետք է կրկնապատկեն ջանքերը կայուն խաղաղության հասնելու համար

ՌԴ ԱԳՆ. ԼՂ հակամարտության կողմերը պետք է կրկնապատկեն ջանքերը կայուն խաղաղության հասնելու համար

PanARMENIAN.Net - Ռուսաստանը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրացմամբ և հակամարտող կողմերին կոչ է անում ակտիվացնել ջանքերը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար: Այս մասին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:

«Վերջին ամիսներին մենք ականատեսը դարձանք ռազմական հակամարտության ակտիվացմանը, կիրառվեց ծանր հրետանի, խոշոր տրամաչափի գնդացիրներ, հրանոթային ռեակտիվ կայանքներ, ինչը հանգեցրեց զոհերի աճի, այդ թվում խաղաղ բնակչության շրջանում: Այսպիսի իրավիճակը չի կարող չանհանգստացնել մեզ»,- ասել է Կարասինը՝ ընդգծելով, որ հակամարտող կողմերը պետք է կրկնապատկեն ջանքերը կայուն խաղաղության հասնելու համար:

Դիվանագետը նշել է, որ Ռուսաստանը հանդիսանում է հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջազգային կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահնից մեկը և ակտիվ ջանքեր է գործադրում օգնելու հակամարտ կողմերին հասնելու փոխզիջումների. «Ինտերֆաքս»-ին հղումով հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Վերջին շրջանում խորհրդակցությունների շարք է տեղի ունեցել Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ու Հայաստանի գործընկերների միջև, որի ընթացքում դիտարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ամբողջ համալիր հարցերը: Հուսով եմ, որ նոր տարին սկսվելուց հետո, շուտով այդ աշխատանքը կշարունակվի: Բնականաբար, առանց ուշադրության չի մնա և ռազմական իրավիճակը»,- ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը:

Դեկտեմբերի 19-ին Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երկխոսությունը շարունակվել է մեկ ժամից ավելի:

Նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը տեղեկացրել է, որ Սարգսյանի և Ալիևի առանձնազրույցը անցել է փակ դռների հետևում։ Առանձնազրույցից հետո ներս հրավիրեցին համանախագահներին և արտգործնախարարներին: Այդ ձևաչափով հանդիպումը տևեց մոտ 40 րոպե:

Շվեյցարիայի Բեռն քաղաքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ տեղի ունեցած գագաթնաժողովից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Պիեռ Անդրիոյը (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) համատեղ հայտարարություն են տարածել: Հայտարարության մեջ նշվում է, որ հանդիպումը հնարավորություն է ընձեռել նախագահներին հստակեցնելու իրենց դիրքորոշումը առանձնազրույց տեսքով հանդիպման ժամանակ:

Կարդացեք նաև՝ ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանը որպես միջնորդ օգտագործում է բոլոր մատչելի գործիքները ղարաբաղյան կարգավորման համար

Բորդյուժա. Ղարաբաղյան հակամարտության վերաճումը լայնածավալ բախումների «կպայթեցնի» ամբողջ Կովկասը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---