Արթուր Աբրահամը մտադիր է գոտիների միավորման մենամարտ անցկացնել՝ հանդիպելով Չուդինովի հետ

Արթուր Աբրահամը  մտադիր է գոտիների միավորման մենամարտ անցկացնել՝ հանդիպելով Չուդինովի հետ

PanARMENIAN.Net - Հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը ուզում է WBO գոտուն ավելացնել ռուսաստանցի Ֆյոդոր Չուդինովի WBA-ի գոտին: Այս մասին հայտնել է իննքը՝ բռցքամարտիկը:

«Իհարկե, ես գոտիների միավորման մենամարտ կցանկանայի անցկացնել: Հետաքրքիր կլիներ հանդիպել Չուդինովի հետ եւ մենք դա ուզում ենք անել: Նա WBA-ի չեմպիոնն է և մեզ հետաքրքիր կլիներ հանդիպել Խիլբերտո Ռամիրեսի հետ մենամարտից հետո: Չուդինովը կհաղթի Ֆելիքս Շտուրմի հետ ռեվանշում: Երկուսն էլ շանս ունեն, սակայն Չուդինովի հնարավորություններն ավելի մեծ են», - ասել է Արթուր Աբրահամը, գրում է Aravot.am-ը:

Վերջինիս մոտակա մրցակիցը լինելու է Խիլբերտո Ռամիրեսը, Իսկ Ֆյոդոր Չուդինովը դեռ պետք է մենամարտի Ֆելիքս Շտուրմի հետ:

«Արթուր թագավորը» պաշտպանել է WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ 2015-ի հուլիսի 18-ին հաղթանակ տանելով գերմանացի Ռոբերտ Շտիգլիցի նկատմամբ:

Աբրահամն IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոս է ունեցել 2005-2009-ին։ Բազմաթիվ անգամ ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---